BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ով է «Իմ հայ ընկերը» գրքի հեղինակը. մանրամասներ Ան

Ով է «Իմ հայ ընկերը» գրքի հեղինակը. մանրամասներ Անդրեյ Մակինի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Ռուս գրող Անդրեյ Մակինն ավելի շուտ ու ավելի շատ հայտնի դարձավ Եվրոպայում, քան հայրենիքում։ Գրողը ծնունդով Կրասնոյարսկից է։ Գրել սկսել է Վերակառուցման տարիներին: Ֆրանսերեն սովորեցրել է տատիկը, որը Ռուսաստան էր եկել 1917-ի հեղափոխությունից առաջ: Մակինը 1988

Փարիզում Մակինն անօթևանի կյանքով է ապրել, նույնիսկ գիշերել է Պեր Լաշեզի գերեզմանատանը: Փող աշխատաելու համար դասավանդել է ռուսերեն, գրել ֆրանսերեն վեպեր: Բայց ֆրանսիացի հրատարակիչներն անընդհատ մերժում էին ռուսաստանցի գրողին: Նրանք վստահ էին, որ ռուսը չի կարող ֆրանսերեն լավ գրել. «Ես ամեն ինչ անում էի տպագրվելու համար: Նույն ձեռագիրը հրատարակիչներին ուղարկում էի տարբեր վերնագրերով ու տարբեր  կեղծանուններով»: Ֆրանսիացի հրատարակիչներն, ի վերջո,  տեղի են տալիս: Տպագրվում են Անդրեյ Մակինի առաջին գրքերը: «Ֆրանսիական կտակ» գրքի համար 1995-ին ստանում է Գոնկուրյան մրցանակ:

Ֆրանսիական գրականության պատմության մեջ առաջին անգամ այն շնորհվում է ռուս գրողի: Գոնկուրյան ակադեմիայի նախագահը Մակինի վեպը կոչում է «Մեծ գրականություն»: Անդրեյ Մակինը միանգամից դառնում է եվրոպական գրականության հայտնի դեմքերից: Նույն վեպի համար Մակինը ստանում է ևս մեկ պատվավոր մրցանակ․ դառնում է Մեդիչիի դափնեկիր: 

Մրցանակակիր վեպը թարգմանվել է 35 լեզուներով, հրատարակվել 2.5 միլիոն օրինակով: ԱՆդրեյ Մակինը այդ մրցանակներից հետո դառնում է Ֆրանսիայի քաղաքացի ու Սորբոնում պաշտպանում դոկտորոկան թեզ: Մակինը 2016-ից նաև Ֆրանսիական ակադեմիայի ցմահ անդամ է (5-րդ թիկնաթոռը նրան է վերապահված): Քաղաքական հայացքների պատճառով Խորհրդային միությունից 1980-ականներին հեռացած Մակինն այսօր ունի հակաամերիկյան դիրքորոշում։ 20 տարի առաջ նա մի ֆրանսիացի լրագրողի ասել էր, որ մշտապես հարբած Ելցինը աղետ է երկրի համար, քանի որ նրա ձեռքի տակ միջուկային կոճակ կա.

«Ես հույս էի հայտնել, որ Ռուսաստանն ավելի ռացիոնալ ու պրագմատիկ կլինի ապագայում: Լրագրողն էլ իր հոդվածը վերնագրել էր՝ «Մակինը պաշտպանում է պուտինյան պրագմատիզմը»: Իսկ երբ դարձա Ֆրանսիական ակադեմիայի անդամ, գրել էին, թե «Պուտինի կամակատար Մակինը ֆրանսիական ակադեմիայում  է։ Սա շատ համոզիչ վկայություն է, որ ապրում ենք ստի աշխարհում»։

2022-ին «Ֆիգարո»֊ին տված հարցազրույցում «Իմ հայ ընկերը» գրքի հեղինակն ասել է, որ Եվրոպական աշխարհամասը կենդանի գանձ է, որը պետք է փրկել։ Մինչդեռ եվրոպացիները, ասել է նա, ցավոք, նախընտրում են տրամագծորեն հակառակ տարբերակը՝  արգելելով Դոստոևսկու ստեղծագործությունները ու վարելով պատերազմ։ Մինչդեռ այս մոտեցումն ըստ Մակինի, երաշխավորում է բոլորիս կործանումը, քանի որ ոչ մեկը չի հաղթելու։

Կարդացեք նաև

Տարածել