Պատվաստում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ. դեկտեմբերից Հայաստանում այն անվճար կլինի

August 31, 2017

Նոր անուն  պատվաստումների ազգային օրացույցում:  Այն կանխարգելում է  արգանդի վզիկի քաղցկեղի առաջացոման վտանգը 


Առողջապահության համաշխարհային կազմակերպության  երևանյան գրասենյակի տնօրեն էգոր Զայցևը նշում է, որ արգանդի վզիկի քաղցկեղը լուրջ խնդիր է Հայաստանի համար և առանց համալիր ծրագրերի ու լուրջ վերահսկողության հնարավոր չէ  այն հաղթահարել:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարած պատվաստանյութը հեղափոխություն  է` հիվանդության դեմ պայքարում:


Քաղցկեղի այս տեսակը տարածվածությամբ երկրորդն է Հայաստանում: Ամեն տարի 250-300 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: 50 տոկոս  դեպքերում բժիշկները չեն կարողանում փրկել հիվանդների կյանքը: 71 երկիր խնդիրը լուծել է ժամանակակից ու լավագույն միջոցով` պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումով:


Շվեդական փորձով Հայաստանում  է  պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները: Պրոֆեսորը պատմում է, որ  իր երկրում պատվաստումների ազգային ծրագիրը ներդրվել է 2012-ին: 10-11 տարեկան աղջիկները պատվաստումը ստանում են դպրոցում:  պատվաստում է առավել արդյունավետ է, երբ կատարվում  է մինչև սեռական կյանքով ապրելըԱռաջիկա 2 տարիներին պատվաստանյութը Հայաստանին կնվիրի առողջապահական ԳԱՎԻ հիմնադրամը:



2
տարի անց մենք այն կգնենք` 1 դեղաչափի համար վճարելով 4,5 դոլար, որը մի քանի անգամ էժան է  եվրոպական  որոշ երկրների մատակարարվող պատվաստանյութից: Առաջին փուլով կպատվաստվեն դեռահասները, հետագայում պատվաստումը հասանելի կդառնա նաև ավելի բարձր տարիքի աղջիկների համար: