[InterPress] Փաշինյանը փոփոխության մանդատն ապահովելու եզրին է

November 1, 2018

Մորուքավոր Փաշինյանն արագացրեց ընտրությունը, որպեսզի խաղից դուրս մղի իր մրցակիցներին՝ հույսով, որ իր դաշնակից ռեֆորմիստները կկարողանան մանդատներ ստանալ խորհրդարանական արտահերթին, որոնք չեն նույնացվում նախորդ ռեժիմի հետ և հավատարիմ են բարեփոխմանը, Հայաստանի տնտեսության խթանմանը:
Փաշինյանին խորթ չեն պայքարի արտասովոր մեթոդները, որոնցով նա կստիպի հետևել իր օրակարգին: Այս ամսվա սկզբին հազարավոր աջակիցների նա առաջնորդեց խորհրդարան՝ շրջափակման մեջ գցելով շենքի ներսում գտնվող Սարգսյանի կողմնակից պատգամավորներին, որպեսզի ճնշում գործադրի՝ գնալ արտահերթ ընտրության:
Ավելի վաղ նա ձերբակալել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ մեղադրելով մի քանի ցուցարարների սպանության համար: Սպասելով հնարավոր կալանավորմանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Քոչարյանն ասաց, որ կվերադառնա քաղաքականություն և երդվեց կոտրել «հեղափոխական ռոմանտիզմը», որը Փաշինյանն է ներկայացնում, ինչ խաղաղ ցույցերի միջոցով եկել է իշխանության:



Կարդացեք նաև.



Անցած 5 ամսվա հեղափոխական ռոմանտիզմը Փաշինյանին բազմաթիվ ձեռքսեղմումների և գովասանքի արժանացրեց միջազգային ասպարեզում, մասնավորապես Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին կանգառը, որը ԱՄՆ ամենաբարձր մակարդակի պաշտոնական այցն էր Հայաստան 1991-ից սկսած, Փաշինյանի տնտեսական հավակնոտ ծրագրերի և ԼՂ կոնֆլիկտի 30 տարվա նրա մոտեցման հանդեպ հավանության հաստատումն էր:
Բոլթոնն ասաց, որ դեկտեմբերի 10-ին սպասվող Փաշինյանի հաղթանակը նրան ուժեղ մանդատ կտա վճռական քայլեր անել, որոնք կարող են փոխել Հայաստանը:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում