[InterPress] Ջոն Բոլթոնը Հայաստանում պետք է նպաստեր օրենքի գերակայությանը

[InterPress] Ջոն Բոլթոնը Հայաստանում պետք է նպաստեր օրենքի գերակայությանը

Ըստ ԱՄՆ պետդեպի Իրանի հարցերով խմբի՝ Կովկասում Բոլթոնի տակտիկական պտույտը խիստ անհրաժեշտ էր Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գլուխ բերելու, Թեհրանի վնասակար գործունեությունը թուլացնելու համար։

Ամերիկայի արտաքին քաղաքականության օբյեկտները՝ ներառյալ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, քննարկում են այն, ինչ տեղի ունեցավ, երբ ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելեց Հարավային Կովկաս։

Ինչպես բնորոշել է ԱՄՆ պետդեպի Իրանի հարցերով խումբը, Բոլթոնի տակտիկական պտույտը Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով խիստ անհրաժեշտ է Թրամփի վարչակազմին՝ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները գլուխ բերելու, ինչպես նաև Թեհրանի վնասակար գործունեությունն ամբողջ աշխարհում թուլացնելու համար։

Հայաստանը Իրանի և Թուրքիայի հետ սահմանակից երկիր է, Մոսկվայի ամենամոտ դաշնակիցը Կովկասում։ Աշխարհագրորեն առանցքային դիրքում է։


Կարդացեք նաև.


Հայաստանը բացասական դերակատարում ունի Սիրայի հարցում, որը Մոսկվայի օրհնությամբ օգնություն է ուղարկում Հալեպ և շարունակում է անառողջ հարաբերություններն Իրանի հետ՝ հայտարարելով, թե կարող է միջնորդ դառնալ ԵԱՏՄ-ի և Իսլամական հանրապետության միջև, որպեսզի Իրանը շրջանցի ամերիկյան սանկցիաները։ Այդպիսով՝ Երևանը շարունակում է իր իրապես հակաամերիկյան ուղղվածությունը։

Բոլթոնի այցի նպատակն այս ալիքը շրջելն է։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ Հայաստանը փորձում էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ։ 2013-ին Ռուսաստանի ճնշման տակ այն չստորագրվեց։ 2017-ին Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանափակ է իր արժեքով։

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում


 

Գրել կարծիք