[InterPress] Թրամփ. ԱՄՆ-ն դուրս կգա Ռուսաստանի հետ միջուկային պայմանագրից

[InterPress] Թրամփ. ԱՄՆ-ն դուրս կգա Ռուսաստանի հետ միջուկային պայմանագրից

1987 թ.-ին այս պայմանագիրն օգնեց պաշտպանել ԱՄՆ-ի և Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների անվտանգությունը:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթ օրը դուրս կգա Ռուսաստանի հետ սառը պատերազմի ժամանակաշրջանի պայմանագրից, որը սահմանափակում էր երկու երկրում հրթիռների քանակը:

Թրամփը նշել է, որ Մոսկվան խախտել է Միջին հեռահարության միջուկային զենքի մասին համաձայնագիրը և ինքը դա կդադարեցնի:

«Մենք մտադիր ենք դադարեցնել պայմանագիրը և պատրաստվում ենք դուրս գալ այնտեղից», – ասել է Թրամփը: Նա ասել է, որ ԱՄՆ–ը դուրս կգա պայմանագրից,և  սկսեն նոր զենքեր մշակել, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չհամաձայնեն նոր գործարքի հետ, չնայած Չինաստանը ներկայումս համաձայնագրի մաս չէ:

«Ռուսաստանը երկար տարիներ խախտել է պայմանագիրը», – ասել է նախագահը: «Մենք թույլ չենք տա, որնրանք խախտեն միջուկային զենքի մասին պայմանագիրը և զարգացնեն իրենց զենքը, երբ մեզ դա արգելվում է»:


Կարդացեք նաև.


Թրամփն այս մասին հայտնել է այն ժամանակ, երբ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնել է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Նրա առաջին կանգառընախատեսված է Մոսկվայում, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում` արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Սառը պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի գագաթնաժողովներում գերակշռում էին միջուկային զենքին վերաբերող հարցերը, ընդ որում՝ նախագահներ Նիքսոնը, Քարթերը և Ռեյգանը, ձեռք բերեցեին մի շարք լրացուցիչ համաձայնագրեր, որպեսզի սահմանափակվեր յուրաքանչյուր կողմի միջուկային զինանոցի թվաքանակը, չափը և տեղը:

Միջին հեռահարության միջուկային զենքի վերաբերյալ պայմանագիրը դրանցից մեկն է, որի ժամկետն ավարտվում է հաջորդ երկու տարվա ընթացքում: 1987 թ.-ին պայմանագիրն օգնեց պաշտպանել ԱՄՆ-ի և Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների անվտանգությունը:

Շարունակությունը՝ InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք