Ինչպե՞ս խնամել մաշկը, որպեսզի այն լինի իդեալական, դիմահարդարումն էլ` երկար պահպանվի

June 20, 2016

Մաշկի  չորությունը, թեփոտությունը կամ չափից դուրս ճարպոտությունը, ինչպես նաև տոնային կրեմի նկատելի լինելը, արագ անցնող դիմահարդարումը նշաններ են, որոնք հուշում են` մաշկը խնամում եք ոչ պարբերաբար ու սխալ:
Տոնային քսուքն այն մաշկի վրա է լավ նստում, որը նման է մետաքսի: Ամեն մի մաշկ չէ մետաքսի պես հարթ, բայց ամեն մի մաշկ կարելի է վերականգնել: Մաշկի խնամքը պարզ է, ինչպես փորի մկանների համար նախատեսված վարժությունները: Պետք է ամեն օր մաշկը մաքրել, բարձրացնել տոնուսը, խոնավեցնել:

1. Մաքրում


Ցավոք, հաճախ ենք մոռանում սրա մասին: Վատագույն դեպքում, դեմքը լվանում ենք ջրով, օճառով կամ մարմնի գելով: Լավագույն դեպքում, գնում ենք մաքրող միջոցներ, բայց ոչ միշտ ենք դրանց տալիս նշանակություն:
Ինչո՞ւ են մաշկին պետք մաքրող միջոցներ
Այն ոչ միայն մաքրում է դիմահարդարումը, այլ նաև մաքրում է մաշկի յուղային հատվածները, որոնք արտադրվում են 24 ժամ: Մաքրող միջոցով լվացվելը պետք է հատկապես առավոտյան:  Եթե չօգտվեք մաքրող միջոցներից, մաշկը շուտով կսկսի հիշեցնել ափսե, որը լվանում են առանց աման լվանալու հեղուկով: Մաշկի մաքրությունն ազդում է նաև դիմահարդարման վրա: Եթե դիմահարդարումն արվում է չմաքրված դեմքի վրա, մաշկի ճարպը մի քանի ժամում կմաքրի ամեն ինչ:
Ինչպե՞ս ընտրել մաքրող միջոց
Գլխավոր կանոնը, որպեսզի չզգաք մաշկի ձգվելը: Պետք է զգաք նույնը, ինչ ջրով լվացվելիս եք զգում:


Չափաբաժինների պրոբլեմը. Ինչո՞ւ ենք մենք ուտում ավելին, քան պետք է


5 արտահայտություն, որ չի կարելի ասել նիհարել ցանկացողներին





2. Բարձրացնել տոնուսը


Տոնիկը դեմքից մաքրում է ջրի ու մաքրող միջոցի հետքերը: Սա այն միջոցն է, որը թվում է անիմաստ, բայց, օգտագործելով կզգաք դրական փոփոխություններ: Տոնիկները լինում են հավելյալ խոնավեցնող, ամրացնում են ծակոտիների պատերը: Գլխավորը, որը այն չպարունակի սպիրտ: Բացառություն է, եթե սպիրտային տոնիկ նշանակում է մաշկաբանը:

3. Խոնավեցում


Այն պետք է նույնիսկ ճարպոտ մաշկին: Խոնավեցնող միջոցը նույնպես հարմար պետք է լինի, չոր մաշկը պետք է արագ խոնավեցնի, իսկ ճարպոտի դեպքում` չծանրաբեռնի: Ընտրել խոնավեցնող միջոց պետք է ըստ տեկստուրայի: Ճարպոտ մաշկին պետք են թեթև խոնավեցնող միջոցները, որոնք ունեն փայլող էֆեկտ:
Այս պարզ քայերը ամեն մի մաշկ կմոտեցնեն իդեալականին: Որպեսզի մաշկի խնամքի համար ամենօրյա ծախսվող ժամանակը խնայեք, այս միջոցները պահեք լոգարանում:  Խնամքի միջոցների ընտրության ժամանակ ուշադրություն մի դարձրեք հրաշագործ հավելումներին, որոնք, իբր թե, ձեզ պետք է փրկեն բոլոր պրոբլեմներից: Պետք է հասկանալ, որ գեղեցկության համար պետք է ոչ թե հրաշք, այլ սիստեմատիկ մոտեցում, ամեն մի մաշկին հարմար ընտրված մաքրող միջոց, հնարավորություններին ու մաքրող միջոցներից ամեն օր օգտվելու սովորությունը: Ժամանակակից աղջիկներն ու կանայք ունեն բոլոր հնարավորությունները` լավ մաշկ ունենալու համար: Պետք է ընդամենը ավելացնել մի քիչ գիտելիք ու կարգապահություն: