Հղիների յոգա. ի՞նչ է դա նշանակում և որո՞նք են օգուտները

October 31, 2016

Հղիների յոգան (perinatal yoga կամ prenatal yoga) հղիության ժամանակ մարզվելու լավագույն մեթոդներից է: Այն ֆիզիկական, շնչառական և մեդիտատիվ տեխնիկաների համակարգ է, իր մեջ ներառում է հղիությանը նախապատրաստվելու, հղիության և ծննդաբերությունից հետո մի քանի ամիս ընկած ժամանակահատվածը, նպաստում է հղիության առողջ ընթացքին և հեշտ ծննդաբերությանը:
Առաջին անգամ հղիների համար նախատեսված տեխնիկների համակարգմանը իր ուշադրությունն է հրավիրել յոգաթերապևտ Ֆրանսուազա Բարբիրա Ֆրիդմանը: Նա  2000-ին Քմեբրիջում հիմնեց Birhtlight-ը: Այդ կազմակերպության մեթոդաբանության մեջ ներդրվեցին գիտելիքներ բժշկությունից, յոգայից, Այուրվեդայից և հոգեբանությունից: Նպատակն էր մայրիկին, հայրիկին և երեխային նախապատրաստել  ծննդաբերությանը, հետծննդաբերական էտապին և նույնիսկ երեխայի դաստիարակությանը:Այդ կազմակերպությունը մինչև այժմ էլ մեծ դերակատարում ունի հղիների յոգայի ուսուցիչների վերապատրաստման գործում:
Թվարկենք այն հիմնական օգուտները , որոնք ապահովում է հղիների յոգան.


  • Հղիների յոգան ամենաանվտանգ միջոցն է մարմնի մկանները տոնուսի մեջ պահելու (առանց դրանք լարելու) և միևնույն ժամանակ արգանդում առաջացած լարվածությունը վերացնելու համար:

  • Յոգայի ասանաները ամրացնում են ողնաշարը, լավացնում կոնքային հոդի շարժունակությունը, վերացնում են հղիների մոտ մեջքի և կոնքային հատվածի ցավերը : Հատուկ մշակված վարժությունները վերացնում են վարիկոզը, իշիազը և հոդացավերը:

  • Հղիների յոգան նպաստում է մարսողության խնդիրների վերացմանը: Հղիության ժամանակ մեծացող պտուղը փոքրացնում է ստամոքսի և սրտի միջև ընկած միջակայքը, իսկ յոգայի դիրքերը նպաստում են ողնաշարի կրծքավանդակային հատվածի բացմանը , որն էլ հեշտացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ստամոքսի այրոցը և վքնածությունը :

  • Այն կարգավորում է սրտի աշխատանքը, արյան շրջանառությունը և արյան ճնշումը :Մարզված կրծքավանդակը նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը ,իսկ շնչառական վարժությունները թթվածնով են հագեցնում թոքերը և սիրտը՚՚՚ լավացնելով արյան հոսքը:

  • Ֆիզիկական դիրքերը և շնչառական վարժությունները կանխարգելում են քաշի ավելացումը. ավելորդ ճարպաշերտ փոխարինվում է մարզված մկաններով:

  • Մեդիտատիվ տեխնիկաները լիցքավորում են դրական էներգիայով, հանգստացնում են նյարդային համակարգը, խաղաղեցնում միտքը, նվազեցնում վախերի եվ հուզականության մակարդակը, նախապատրաստում  ծննդաբերությանը ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես :



  • Հղիների յոգայի դասին տրվում են այն բոլոր շնաչառական տեխնիկաները, որոնք կմեղմեն բուն ծննդաբերական ցավը և կհեշտանեն ծննդաբերության պրոցեսը:

  • Եվ վերջապես, ամենակարևորը` հղիների յոգան մոր և դեռ չծնված երեխայի մեջ  ամրացնում է էներգետիկ և հոգեբանական կապը, շատացնում նրանց սրտերում եղած սերը, քնքշությունը և ջերմությունը միմյանց նկատմամբ:


Մայրությունը տիեզերական ամենամեծ պարգևն է , մայրացեք, գիտակից և համբերատար  վերաբերվեք այդ գեղեցիկ վիճակին և շնորհակալ եղեք բնությանը:

Հեղինակ` Նելլի Ալեքսանյան