Փիթեր Բալաքյան. Հայոց Ցեղասպանության Պուլիցերյան ճանաչումը

April 19, 2016

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հնչեցին Պուլիցերյան մրցանակի 2016-ի հաղթողների անունները: Լրագրության և գրականության բնագավառում տրվող հեղինակավոր պարգևը հարյուրերդ տարին է շնորհվում: Պուլիցերայն մեկդարյա պատմության ընթացքում հաղթողների թվում երկրորդ անգամ է նշվում հայկական ազգանուն` Փիթեր Բալաքյան:
Նրանից առաջ միակ Պուլիցերյան դափնեկիր հայը Վիլյամ Սարոյանն էր, որը 1940-ին էր արժանացել մրցանակին: 60 տարի անց Պուլիցերյան ժյուրին նորից գնահատեց ամերիկահայ գրողի: Փիթեր Բալաքյանը Պուլիցերյան մրցանակ է ստացել Ozone Jounral բանաստեղծությունների ժողովածուի համար: Այն, ինչպես գրողի մյուս աշխատությունները, նույնպես անդրադառնում է Հայոց Ցեղասպանության թեմային:

«Ես հավատացած եմ, որ Սարոյանը, նաեւ բոլոր հայերը, ի ծնե երազողներ են։ Երկրի փոխարեն երազ ունենք։ Քանի որ մեր տարածքը ձեռքներիցս թռել է, հնարելու մի ազատություն ունենք, որից զուրկ են շատ ու շատ ազգեր։ Եվ որքան մեր աշխարհագրությունը նեղանում է, այնքան ընդլայնվում է մեր երեւակայությունը, այնքան նմանվում ենք խավարի մեջ թեւածող բուերի»։

Փիթերն ասում է` անցյալը պետք է առժամանակ նստվածք տար, մինչև հնարավոր լիներ դրանից մեղեդի կորզել։ Նրա անցյալից լսվող մեղեդին ընտանեկան պատմություններն են, որոնք վերջին տասնամյակում դարձել են ամերիկյան բեսթսելլերներ: Փիթեր Բալաքյանի տատը դիարբեքիրից էր: Նաֆինայի ողջ ընտանիքը սպանվել էր, Դեր Զորում նահատակվելուց նրան ու երկու դուստրերին փրկել է ԱՄՆ հյուպատոսը: Հենց Նաֆինայի Ցեղասպանության մասին հիշողություններն են ընկած Բալաքայնի «Ճակատագրի սեւ շունը» և «Այրվող Տիգրիսը» գրքերի հիմքում:
«Իմ նախնիների ու նաեւ ծնողներիս սերնդի համար աշխարհը գուցե մի վայր էր, որտեղ դավադրաբար ուզում են քեզ սպանել։ Եղեռնից հետո մահվան սարսափը տարբերվում էր մահկանացու լինելու մտահոգությունից»։

Փիթեր Բալաքյանը փիլիսոփայության դոկտոր է ամերիկյան քաղաքակրթության ասպարեզում, 1980-ից դասավանդում է Նյու Յորք նահանգի Քոլգեյթի համալսարանում, անգլերենի ֆակուլտետի հումանիտար գիտությունների պրոֆեսոր է: Ամեն անգամ լսարան մտնելիս` Փիթերն իր ուսանողներին հիշեցնում է` ցեղասպանության ժխտումը հենց ցեղասպանության վերջին արարն է, ֆիզիկական սպանությանը հաջորդում է հիշողության սպանությունը