Հարսանիք գրախանութում․ նորապսակ ուսուցիչները լուսանկարվել են գրքերի ֆոնին

March 31, 2019

Արսենն ու Նինան որոշեցին հարսանեկան ֆոտոնկարահանումն իրականացնել է գրախանութում։ Ուսուցիչ ամուսինների խոսքով, իրենց համար կարևոր է գիրքը և ֆոտոնկարահանումն էլ ցանկացել են իրենց հարազատ միջավայրում անցկացնել։
«Որոշեցինք մեր նորաստեղծ ընտանիքի պատմությունը  «գրել»  գրախանութից։ Բուկինիստից հաճախ ենք միմյանց համար գրքեր գնում»,- ասել են ամուսինները։
Նման ֆոտոնկարահանում անցկացնելը օրինակ է մյուսների համար։ Երիտասարդ ամուսինները վստահ են, որ իրենցից հետո շատերը կորոշեն այսպիսի սցենարով հարսանեկան արարողություն անցկացնել։
«Հուսով ենք, որ մեր նախաձեռնությամբ կոգևորենք մարդկանց, որ ավելի շատ գիրք կարդան»,-ասել է Նինա Վարդանյանը:
Նորապսակները խորհուրդ են տալիս կարդալ հայ դասականներին, ժամանակակից գրողներին։ Նորապսակները «Բուկինիստ»-ից նվեր են ստացել  գրքեր և  նվեր քարտ։
[gallery ids="56371,56370"]



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում