ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

FRANCOFEST-ին Newmag-ը կներկայացնի Շառլ Ազնավուրի

FRANCOFEST-ին Newmag-ը կներկայացնի Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը

newmag-y-n

Newmag-ը հայացրել է Շառլ Ազնավուրի ևս մեկ գործ՝ այս անգամ Les enfants de la guerre երգը։ Այն հայերեն հնչում է այսպես՝ «Այս կռվի մանուկները», որը կատարելու է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Տեսահոլովակի ու երգի պրեմիերան տեղի կունենա ֆրանսիական գր

Շառլ Ազնավուրն այս երգը նվիրել է պատերազմող երկրների երեխաներին։ Երգի թեմայի հիմքում Երկրորդ աշխարհամարտի հուշերն են․ նրա ծնողներն օգնության են հասել հրեա ընտանիքներին՝ թաքցնելով իրենց տանիքի տակ.  «Ու դա մի շրջան էր, որ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա ու հետո արդեն գրել ու կատարել եմ այս երգը։ Այս վերնագիրը ու այս երգը իմ հարգանքի տուրքն է, որը մատուցել եմ այն մարդկանց, ովքեր մասնակցել են պատերազմին»։  

Շառլ Ազնավուրն այս երգը նվիրել է բոլոր պատերազմների երեխաներին, բայց առիթը հանդիսացել է Երկրորդ աշխարհամարտից ունեցած իր հուշերը, երբ ծնողները 

Երգը շանսոնիեն առաջին անգամ կատարել է 1968-ին։ Հայ գաղթականների ընտանիքում ծնված ու մեծացած արվեստագետը մարդկային տառապանքների ու կորուստների մասին բազում երգեր է կատարել.«Ես ամեն ինչ ասել եմ՝ սեր, բաժանում, երեխաներ, որոնք չկան, պատերազմի երեխաներ․․․ Պատերազմը դժբախտության, դժբախտ դեպքերի մասին է։ Եվ այս երգի վերնագիրը՝ «Այս կռվի մանուկները», ամենից լավ է նկարագրում պատերազմը»։ 

«Այս կռվի մանուկները» Newmag-ը վստահել է Շուշան Պետրոսյանին, իսկ մինչև սա 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ վաստակավոր արտիստը կատարել էր «Տարեք ինձ» երգը։ Բանաստեղծության և երաժշտության հեղինակը շանսոնիեն է, թարգմանել է Պերճ Թյուրաբյանը: Newmag-ը երգի պրեմիերան նախաձեռնել էր Ազնավուրի La Bohème. «Անցած օրեր» գրքի շնորհանդեսի ժամանակ. «Շառլ Ազնավուրի երգերին անդրադառնալը, դրանք կատարելը շատ մեծ պատասխանատվություն է ինձ համար, դժվար էր անդրադառնալ նման կարևոր ստեղծագործության։ Բայց Արտակ Ալեքսանյանի՝ աշխատանքին այդքան շատ նվիրվածության ու ինձ վստահելու շնորհիվ, համաձայնեցի»,-պատմում է Շուշան Պետրոսյանը։  

«Այս կռվի մանուկները» երգը Շուշան Պետրոսյանը վաղուց էր ցանկանում կատարել։ Newmag-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆրանսիական գրքի փառատոնին  կներկայացնի երգն ու տեսահոլովակը։ Բանաստեղծությունը թարգմանել է Լիլիթ Բլեյանը։ Տեսահոլովակում տեղ կգտնեն Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները։ Նա վերջին ինը ամիսների ընթացքում ամեն օր վավերագրել ու հավաքել է այս կռվի մանուկների լուսանկարների մի մեծ արխիվ։ Դրանցից մեծ մասը մինչև այսօր չի հրապարակվել։ Լուսանկարիչը ֆոտոփաստերը տրամադրել է Newmag-ին։  


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին

«Այս կռվի մանուկները» երգի գործընկերն Ամունդի-Ակբա Ասեթ մենեջմենթն է։ Ընկերությունը 2019-ից աջակցում է, որ Newmag-ը հայացնի Ազնավուրի երգերն ու հրատարակի բոլոր գրքերը հայերեն։

Կարդացեք նաև

Տարածել