[Նոր հայեր] Ո՞վ է Վալետայի միջազգային մրցույթի հաղթող Արմեն-Լևոն Մանասերյանը

March 18, 2017

Վերջին չորս ամսում սա  դաշնակահարի երկրորդ հաղթանակն է: Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սանը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտն այժմ ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի թագավորական կոնսերվատորիայում: Զբաղվում է նաև համերգային գործունեությամբ: Բելգիայում անցկացվող «Վիտրաժ» երաժշտական փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:
ԵՐԿՈՒ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Երկու պապիկներիս անուններն են: Ծնողներս են այդպես որոշել: Եկեղեցում Արմեն անունով եմ կնքվել, անձնագրով՝ Լևոն: Հիմնականում Արմեն են դիմում, ու ես պատվով եմ այն կրում: Պապս՝ դոկտոր պրոֆեսոր Արմեն Մինասյանը, հայտնի մանկական վիրաբույժ էր, փրկել է հարյուրավոր կյանքեր: Երկար տարիներ ղեկավարել է Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբուժության բաժանմունքը:
http://youtu.be/5rDfk8nXM5o
ԿՅԱՆՔԸ՝  ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՅԱՆՔԻ ՄԵՋ
Երաժշտության մեջ կա նաև նկարչության  չափաբաժին: Դասախոսներիցս մեկը տպավորիչ համեմատություն էր անում երաժշտության մեջ, երբ ֆորտեից միանգամից անցնում ես դեպի պիանո, ասում էր՝ պատկերացրեք, որ կարմիրը փոխվում է կապույտի, տարբերությունը պետք է զգացվի: Երաժշտության մեջ կա գույն, պոեզիա, երաժշտության մեջ կա նաև մաթեմատիկա,կա այն ամենն, ինն առկա է կյանքում: Կյանքը՝ երաժշտության, երաժշտությունը կյանքի մեջ է:
ԵՐԲ ԶԳՈՒՄ ԵՍ ԱՐԱԾԻԴ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Թե՛ մենահամերգներին, թե՛ համերգներին, որոնց մասնակցում եմ, հայկական երաժշտությունը ներկայացնելը պարտադիր է: Գրեթե միշտ եվրոպական և ռուսական երաժշտության կողքին կատարում եմ նաև հայկական երաժշտություն: Անցյյալ տարի Գերմանիայում համերգի ժամանակ կատարեցի Առնո Բաբաջանյան և Արամ Խաչատրյան: Համերգի ավարտին ինձ մոտեցան երաժիշտներ և խնդրեցին նոտաները: Դա այն պահն է, երբ զգում ես քո արածի արդյունքը:
http://www.youtube.com/watch?v=i9WsrLihsDw
ՀԱՅԿԱԿԱՆ  ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ
2016-ից  Բրյուսելում անցկացվում է իմ հիմնադրած «Վիտրաժ» փառատոնը՝ Բելգիայում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի  գործակցությամբ:Փառատոնի մասնակցության նախապայմաններից  մեկն այն է, որ մասնակիցները, անկախ նարնից, թե ինչ ազգության են, պետք է ներկայացնեն մեկ հայկական և մեկ ռուսական գործ: Համերգներից  մեկի ժամանակ, որ տեղի ունեցավ «Ռուսական տանը», ռուսական երաժշտությունից հետո հնչեց հայկական, որը ռուս հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց: Սա խոսում է այն մասին, որ հայկական երաժշտարվեստը շատ հետաքրքիր է օտարերկրացիների համար:
ՀԱՅ ԲԵՄԸ ՀԱՐԱԶԱՏ Է
Ես ծնվել և ապրել եմ Հայաստանում, Հայաստանյան բեմը շատ հարազատ է: Ի վերջո, հանդիսատեսի մեջ կան մարդիկ, որոնց շատ ես սիրում ու գիտես, որ նրանք էլ քեզ են ջերմ վերաբերվում: Այլ հարց է, որ Եվրոպան գործունեության իմաստով ավելի հարմար է, հնարավորությունները շատ են: Դասական երաժշտության պահանջարկը անհամեմատ մեծ էհամերգներն անցնում են լեփ լեցուն հադլիճներում, անկախ նրանից՝ ուսանողական համերգ է, թե՝ պրոֆեսիոնալ, բայց կրկնում եմ՝ հայաստանյան բեմում շատ ավելի հարազատորեն եմ ներկայանում:
http://www.youtube.com/watch?v=16rVEksfUiU
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Միայն տեխնիկավո կամ միայն երաժշտականությամբ արդյուքնի չես հասնի: Իհարկե, միշտ էլ բաղադրիչներից մեկն ավելի է գերակշռում:Կարևոր ճիշտ մտածելակերպն է: Պետք է գիտակսեց քո արած գործի կարևորությունն ու ներկայանաս լավագույնս: Կարծում եմ՝ բոլոր ասպարեզներում է այդպես:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները մեր հայ երաժիշտների կատարմամբ շատ եմ հավանում, շատ հայեցի են, բայց եթե լսեք, թե ինչպես է Կոմիտաս հնչեցնում ռուս հայտնի դաշնակահար Գրիգորի սոկոլովը, կթվա, թե ամբողջ կյանքն ապրել է Հայաստանում: Նա քաջատեղյակ է հայոց պատմությանը, ծանոթ է Կոմիտասի կյանքին և ստեղծագործություններին: Իսկ առհասարակ, երաժշտությունն ազգություն չունի, թարգմանություն չունի: Երաժիշտը հնչյունների միջոցով ունկնդրին է փոխանցում այն, ինչ զգում ու ապրում է այդ պահին:

Աղբյուր՝ Իրատես թերթ