Պապ Ֆրանցիսկոսի 10 պատվիրանները երջանիկ կյանքի համար

June 24, 2016

«Անջատեք հեռուստացույցը ճաշելու ժամանակ, կիրակին անցկացրեք ընտանիքի հետ, հանդուրժող եղեք մյուսների նկատմամբ և մի փորձեք այլ հավատքի մարդկանց դարձնել քրիստոնյա».- այսպես է ասում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:


  • Արգենտինական Viva պարբերականին տված իրեն բնորոշ համեստ և անկեղծ հարցազրույցում Հռոմի պապը նաև կոչ է անում իրեն հետևորդներին խուսափել սպառողականությունից, դեմ դուրս գալ պատերազմներին և պաշտպանել շրջակա միջավայրը:

  • Ապրիր, և թող ապրեն: Բաց եղիր մյուսների դիմաց՝ եթե փակվես քո ներսում, հավանական է, որ եսակենտրոն դառնաս: Կանգնած ջուրը վաղ թե ուշ սկսում է նեխել:

  • Ապրիր հանգիստ և շարժվիր առաջ:

  • Զվարճանք՝ առողջ չափաբաժինով: Սպառողականությունը մեզ դարձնում է անհանգիստ, ստիպում է կորցնել առողջ հանգստի մշակույթը:

  • Երբ ընտանիքը համատեղ ընթրիքի է նստում, ցանկալի է որ հեռուստացույցն այդ պահին անջատի: Կիրակին ընտանիքի հետ անցկացնելու համար է:

  • Մենք պետք է հատուկ մոտեցում ցուցաբերենք երիտասարդների նկատմամբ: Եթե նրանց համար հնարավորություններ չստեղծենք՝ ավելի քան հավանական է, որ նրանք կսկսեն օգտագործել թմրանյութեր:

  • Շրջակա միջավայրի աղտոտումը մեր ժամանակների ամենալուրջ խնդիրներից է: Մի հարց կա, որ պետք է մեզ տանք՝ արդյո՞ք բնության այսպիսի անխնա, բարբարոսական օգտագործումը մարդկության համար ինքնասպանություն չէ:




Կարդացեք նաև.




  • Ուրիշների մասին խոսելու սուր կարիքը վկայում է ցածր ինքնագնահատականի մասին: Սա նշանակում է՝  «Ես ինձ այնքան ցածր եմ համարում, որ ինձ բարձրացնելու փոխարեն ստիպված եմ մյուսներին իջացնել»:

  • Նեգատիվ երևույթների վրա քիչ ժամանակ ծախսելը ավելի առողջ կյանքի գրավականն է:

  • Մի քարոզեք՝ սա ամենավատ բանն է, որ հավատացյալ մարդը կարող է անել: Ունեցեք զրույցներ, երկխոսություններ, բանավեճեր:

  • Մենք բազմաթիվ պատերազմների ժամանակաշրջանում ենք ապրում՝ խաղաղության կոչերը պետք է աղաղակվեն: Խաղաղությունը կարող է համեստ, լռակյաց տպավորություն թողնել, բայց դա այդպես չէ՝ խաղաղությունը երբեք հանգիստ չէ, այն անվերջ գործուն պետք է լինի:


Հեղինակ` Դավիթ Փարթամյան






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։