Հայաստանյան սպիտակ Ռենոն, ամերիկյան սև Ֆիատը, համեստ ննջասենյակը հյուրանոցում. Պոնտիֆիկոսը` ժողովրդի միջից

June 25, 2016

Երբ Իտալացի հոգեւորական Ռենցո Ձոկկան Հռոմի Ֆրանցիսկոս պապին Renault 4 ավտոմեքենա նվիրեց` պապը երախտագիտությամբ ընդունեց մոտ քառորդ դար ապրած քառանիվը: Ֆրանցիսկոսն ինքը նստեց ղեկին և մեկնեց հանդիպման: Հայտնի է, որ Հռոմի պապն այդ մակնիշի մեքենա է վարել նաև Արգենտինայում:
Հայաստան այցի ժամանակ, Զվարթնոց օդակայանում Պապին սպասողներն անակնկալի եկան, երբ Հռոմի սրբազան քահանայապետին տեսան Ռենոյով: Սոցցանցերում անմիջապես հայտնվեցին մեքենայի մակնիշի ու գնի մասին տեղեկություններ և լուսանկարներ.