Նոր և համատարած պոռնոգրաֆիա․ Սիրողական պոռնոն դառնում է համաշխարհային նոր ֆենոմեն

February 7, 2017

Եթե սեքսը լիներ միայն ֆիզիկական գործընթաց, ապա մեզ միայն կմնար բավարարվել լապտերասյան և հրդեհաշեջ ջրածորանով բավարարվել։ Սակայն, իրականում մեր օրգազմները չեն համարվում ինքնաբավ. «Մարդուն անհրաժեշտ է մարդ»։ Նաև մարդուն մի քիչ ֆանտազիա է պետք։
Մարդու սեքսուալությունը ոչ այնքան կենսաբանական շնորհ է, որքան այդ շնորհի վերածումը կոնցեպտի։ Կարճ ասած, մենք հաճույք ենք ստանում ոչ թե, որ ինչ որ մեկի հետ սեռական ակտ ենք ունենում, այլ այդ մտքից ու նշանակությունից։
Լինելով ավանդական հասարակության ներկայացուցիչ` մենք ապրում ենք սեքսուալ տոտալիտարիզմի պայմաններում:Մեզ պարտադրվում է սեքսուալության միակ, պահպանողական և «լավ» մոդելը, որն ավտոմատաբար մյուս մոդելները վատն է դարձնում։ Հանդիպել սիրուն, երեխա ունենալ, ապրել բարեպաշտ և միատար կյանք ու մեռնել որպես բարի մարդ։ Այսպիսի կյանքը ավելի հարգարժան է համարվում, քան սեփական ցանկություններին հետևելը։



Օնանիզմի ծիսակարգը․ ինչպես էին մարդիկ վերաբերվում ձեռնաշարժությանը տարբեր կրոններում





Մեկը ցանկանում է որքան հնարավոր է արագ երեխաներ ունենալ և նրանց համար հեքիաթներ կարդալ, մյուսն էլ ցանկանում է ստամոքոսում զգալ երկաթե խողողվակ։ Երկուսն էլ մարդու մասին պատմություններ են, իսկ մարդը, ինչպես հայտնի է, լինում է տարբեր։ Եվ սա հրաշալի է։ Բայց նրանց անընդհատ սահմանափակում են, ստիպում են հետևել հասարակական կարգին։ Միմյանց հետ սեքսով զբաղվելու փոխարեն, մենք սպանում ենք միմյանց ուղեղները։
Հայտնվելով ստանդարտացման մեջ, մարդը ընկնում է անհնարինության իրավիճակի մեջ, որտեղ չի կարող դրսևորել իրեն և իր սեքսուալությունը։ Մարդը սկսում է ելք փնտրել, մտածում է իրերի դասավորության այլ տարբերակներ։ Նրան օգնության է գալիս երևակայությունը, և ահա նա ընկղմվում է երազանքների գիրկը, որտեղ հանդիպում է խորհրդավոր անծանոթների, և այդպես, նա հասնում է օրգազմի, որն իրականություն է վերադառնում միայն հյուրի տեսքով․ տուն, ընտանիք, աշխատանք։

Պահանջարկը ծնում է առաջարկ, և վերջում երևակայական տեսքով հայտնվում է ինդուստրիայի տեսարան, ապահովելով ֆանտազիան պարտքի դիմաց: Ինդուստրացումը անխուսափելիորեն բերում է արտադրության նոր ստանդարտներ: Ինդուստրիան կոնվեյերի վրա դնում է մշտաբնակի ստանդարդ ֆանտազիան, և քեզ միայն մնում է պարզապես ձեռնաշարժությամբ զբաղվել` դիտելով բուժքրոջը առանց վարտիքի և սանտեխնիկին:Որովհետև շատերը RedTube-ից ներբեռնելիս հայտնաբերում են, որ ոչինչ, բացի այդպիսի մտակաղապարներից, իրենց գլխում չի մնացել: Ինչպես և մկանները, ֆանտազիան նվաղում է անգործությունից:
Կաթվածահար երևակայությամբ հնարված պոռնոգրաֆիայի ֆոնին սիրողական պոռնոյի պոպուլյարությունը հասկանալի է: Եթե ինդուստրիալ պոռնոն քեզ սեքս է ցույց տալիս, որը չի լինում, ապա սիրողական պոռնոն  հակառակը հույս է տալիս: Ահա նրանք, սովորական մարդիկ սեքս են անում: 
Պոռնոինդուստրիան մայր Թերեզան չէ. Նա թքած ունի դու ուրախ ես, թե ոչ, գոհ ես քո սեքսուալ կյանքից, թե ոչ. Պարզապես գնիր և ձեռնաշարժությամբ զբաղվիր: Իր բնությամբ պոռնոն դրան է միտված, որպեսզի փոխարինի սեքսը սուրոգատ տեսարանով: Հենց դա է նրա ծաղկող էկոնոմիկայի երաշխիքը:


Ինչպես ժամանակակից գիտության ձեռքբերումները ապագայում կփոխեն սեքսը





Սխալ մի հասկացեք. մաստուրբացիան հիանալի է: Սեքս ինքդ քեզ հետ ինչպես և սեքսը ուրիշի հետ, դա սեքս է: Սակայն յուրաքանչյուր ֆասթֆուդ-օրգազմ էկրանի դիմաց կամքի և երաշխիքի կապիտուլացիա է, որ ֆանտազիան երբեք չի մարմնավորի: 
Բավական է հետևել սեքսուալության պահպանողական ստանդարտին և ծախսել կյանքը զուգավորման և ժուժկալության վրա: Մեծահասակները և ինքնուրույն անհատները չպետք է ամոթի զգացում ունենան, նրանք պետք միմյանց սեքսի առաջարկ անեն, ինչպես անում են կինո կամ ռեստորան գնալ: Արդեն անհատական հարց է, կհամաձայնվես այդ առաջարկին, թե ոչ: Մեկ բան է հստակ. երազանքները պետք է իրականացնել, այլ ոչ թե թաքցնել: