Հղիությունը ստուգելու հին եգիպտական թեստ

April 29, 2016

Բոլոր ժամանակներում էլ ամուսնական զույգերը շտապել են իմանալ՝ երբ են ծնող դառնալու, կինը վայրկյան առաջ ուզել է պարզել՝ հղի՞ է, թե՞ ոչ: Բայց միայն վերջին տասնամյակներում դեղատներում հայտնվեցին թղթե ձողիկներ, որոնք կնոջ մեզի մեջ  մտցնելով հնարավոր է պարզել՝ կինը հղի՞ է, թե՞ ոչ:
Էքստրեմալ սեքս. Վախն ու ադրենալինը` հաճույքի գրավական

  • Տանտրիկ սեքս. էզոթերիկ երանություն

  • Կամասուտրա. Ոչ միայն սեքսի ուղեցույց

  • Ի՞նչ է նշանակում, երբ տղամարդը շատ է խոսում սեքսի մասին

  • Պոռնոֆիլմեր. Օգո՞ւտ, թե՞ վնաս սեռական կյանքին




  • 1963 թ-ին ֆրանսիացի հնագույն բժշկության մասնագետ Պիեր Գալյունգինը ավելի լայնամաշտապ փորձարկում իրականացրեց: Դրան մասնակցեց 2 տղամարդ, 6 ոչ հղի կին և 40 հղի կին: Տղամարդկանց և ոչ հղի կանանց մեզով ոռոգված հացահատիկներն ընդհանարպես ծիլ չտվեցին, իսկ հղիների մեզն ապահովեց 70% ծլարձակում: Արդյունքը բացատրվում էր հղիության հատուկ հորմոնների առկայությամբ:
    Հետաքրքիր է, որ հղիություն ստուգելու հին եգիպտական թեստը կիրառել են նաև հույները, հռոմեացիները, իսկ ավելի ուշ, երբ հին եգիպտական հիերոգլիֆները մոռացության մատնվեցին, թեստի այս ձևը հասավ նաև միջնադարյան Եվրոպա:

    Վերջին անգամ հղիության ստուգման այս ոչ սովորական ձևի կիրառման մասին հանդիպում ենք 18-րդ դարի  բնագետ և բժիշկ Քրիստիան Ֆրանց Պաուլինի տրակտում:
    Հղիության եգիպտական թեստի ստուգման ձևի մանրամասն բացատրությունն առ այսօր հայտնի չէ, գուցե որովհետև դրա գաղտնիքը գիտեին միայն հին եգիպտացիները: Հավանական է, որ հղիների մեզից ծլարձակման գաղտնքիը հենց հորմոնների մեջ է: Ի վերջո, աշխարհի ամբողջ կենդանի օրգանիզմները ծնունդի արդյունքում են ի հայտ գալիս, դրա համար ծնունդ տվող կնոջ հորմոններն ազդում են բույսի աճի վրա: