[cinemastar] 3 ֆիլմի պրեմիերա. Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել մարտի 1-ից

February 27, 2018

Ջրի տակ / Submergence



  • Ռեժիսոր` Վիմ Վենդերս

  • Դերերում` Ջեյմս ՄակԷվոյ, Ալիսիա Վիկանդեր

  • Ժանր` թրիլլեր, դրամա, մելոդրամա

  • Տևողությունը` 125 րոպե

  • Տարիքը` 16+


Ջեյմսը սպա է, իսկ Դանիելան՝ գիտնական- օվկիանոսագետ։ Ջեյմսին սպասում էր մահացու վտանգավոր հատուկ օպերացիա Սոմալիում, իսկ Դանիելային՝ խորջրյա էքսպեդիցիա։ Եվ հիմա, գտնվելով մահվանը դեմ-հանդիման՝ մարտիկների մոտ գերևարված և օվկիանոսի հատակին բաթիսկաֆում, միակ բանն ինչ ունեն, դա նրանց սերն է ․ ․ ․

Կողոպուտ փոթորկի ժամանակ / The Hurricane Heist



  • Ռեժիսոր` Ռոբ Քոեն

  • Դերերում` Թոբի Քեբել, Մեգգի Գրեյս, Ռայան Քվանթեն

  • Ժանր` մարտաֆիլմ, թրիլլեր

  • Տևողությունը` 110 րոպե


Տարիքը` 16+ Ամերիկայի ծովափին շատ արագ փոթորիկ է մոտենում։ Այդ ժամանակ գողերի բանդան կազմակերպում է անթերի կողոպուտ․ գողանալ 600 մլն դոլար ԱՄՆ գանձատնից, տարերային աղետը որպես քողարկում օգտագործելով։ Սակայն երբ փոթորիկն ավելի է ուժեղանում, հասնելով մահացու 5-րդ կատեգորիայի, մանրակրկիտ մտածված կողոպուտի ծրագիրը մազից է կախվում ․ ․ ․
[embed]https://youtu.be/Rdq2M874NrQ?list=PL5MA-voDjX42_FkDFaio-XEcWNVakmK9b[/embed]

Իրականության սահմանից այն կողմ / За гранью реальности



  • Ռեժիսոր` Ալեքսանդր Բոգուսլավսկի

  • Դերերում` Միլոշ Բիկովիչ, Անտոնիո Բանդերաս, Լյուբով Աքսենովա

  • Ժանր` արկածային, ֆենթեզի

  • Տևողությունը` 115 րոպե

  • Տարիքը` 16+


Տաղանդավոր աֆերիստ Մայքլը պարանորմալ ունակություններով օժտված մարդկանցից խումբ է հավաքում, որպեսզի կազինո թալանի։ Սակայն ամեն ինչ չի ընթանում ըստ պլանի, և հերոսները հայտնվում են մահացու վտանգի մեջ։ Նրանց փրկելու համար Մայքլը ստիպված է գործել իրականության սահմանի մյուս կողմում՝ ենթագիտակցության առեղծվածային աշխարհում, որտեղից առաջացել են իր ընկերների գերունակությունները։
[embed]https://youtu.be/a2JGUnNlEJ8?list=PL5MA-voDjX42_FkDFaio-XEcWNVakmK9b[/embed]