ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Newmag Summer Fest-2021] Ուշագրավ մանրամասներ «Սի

[Newmag Summer Fest-2021] Ուշագրավ մանրամասներ «Սիմոն» գրքի շնորհանդեսից (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag Summer Fest-2021-ի ընթացքում տեղի ունեցավ Նարինե Աբգարյանի «Սիմոն» գրքի շնորհանդեսը: Շատ անձնական, հոգեբանական մեծ ճշգրտությամբ նկարագրված պատմություններով սիրավեպը կանանց հասունացման, կայացման, գայթակղությունների և փրկության մասին է: Շնորհանդեսին

«Սիմոնը»  առաջին անգամ լույս է տեսել 2020-ի վերջին: Վեպն արդեն «Մեծ Գիրք» մրցանակաբախշության նոմինանտ է։ Նարինե Աբգարյանի բազմաթիվ գործերն ունեն ընդհանուր գիծ՝ գյուղը, բնակիչներն ու նրանց մեծ ու փոքր խնդիրները: Ինչպես «Երիկնքից երեք խնձոր ընկավ» գիրքն, այնպես էլ «Սիմոնը», թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, ով Տավուշի փոքրիկ քաղաքում ապրող Սիմոնին ու իր  կանանց օգնեց  խոսել  նաև հայերեն. «Այն, ինչ ընթերցում ես գրքում, քեզ ծանոթ է ու հոգեհարազատ: Նարինեն չի գրում հայերեն, բայց ռուսերեն գործերում օգտագործում է հայերեն բառեր, ինչն էլ քեզ ավելի է մոտեցնում հայ իրականությանը, յուրահատուկ ձեռագիր ու կոլորիտ է փոխանցում մեզ: Նրա գործերի հետ աշխատելը շատ հետաքրքիր է: Հատվածներ կան, որ երևում է նրա ռուսերեն մտածողությունը, բայց հատվածներ էլ կան, որ ազգային շունչը շատ ուժեղ զգացվում է»:

 

«Սիմոն» վերնագրով գիրքն իրականում կնոջ մասին է կամ կանանց։ Նրանք հինգն  են: Իր 80 տարիների ընթացքում Սիմոնը սիրում  ու սիրավեպ է ունենում հինգ տարբեր կանանց՝ շատ տարբեր արտաքինով, իրար չնմանվող հագուկապով, շարժուձևով տիկնանց հետ։ Նրանք տարբեր են նաև իրենց կյանքի պատմություններով:

Նարինե Աբգարյանի  գրականությունը շատ ազգային է․ շատ հայկական, այստեղ մեզ լավ  ծանոթ բակերի տատիկ–պապիկներն են, չարչարված  գյուղացին՝  իր փոքրիկ կյանքի մեծ խնդիրներով։ 

Վեպի յուրաքանյուր գլուխն  առանձին պատմություն է։ Հանգուցյալ քարտաշի մուսաների  կյանքի պատմություններում կա շատ ցավ, բազմաթիվ մանրամասներ՝ շատ անձնական, ինտիմ մտորումներ։ Գրքի խմբագիր  Մարգարիտ Սարգսյանի խոսքով, Սիմոնը մեզանից յուրաքանչյուրն է՝ իր հույզերով ու ապրելակերպով. «Սիմոնը հետաքրքիր կերպար է, հետաքրքիր վեպ է: Ընթերցում ես սիրով ու նման վեպ խմբագրելը շատ հետաքրքիր է: Գրական նման գործերի կարիք շատ կա: Բարի ու մարդկային գործ է: Սիմոնը մենք ենք, լի հույզերով՝ մի օր սիրում ենք, մի օր հիասթափվում, խաբվում, հուսալքվում»:

 

Սիմոնը  շատ սիրեցին նաև գրաքննադատները: Նա ջերմ ընդունելության արժանացավ գրական շրջանակներում։ Գիրքը Newmag-ը ներկայացնում է հայ–ռուսական Օրակուլ մատենաշարի շրջանակում։ Մատենաշարի  ղեկավար Ռուբեն Իշխանյանը նկատում՝ քննադատները Սիմոնի մասին խոսեցին հիացմունքով, նրա կանանց կարեկցեցին, ծանոթացան գյուղի կյանքին. «Տպագրելով ռուս գրականություն՝ հայ ընթերցողին մոտեցնում ենք ռուսական իրականությանը: Հայ-ռուսական գրական կամուրջը կա, այնտեղ ունենք հայտնի հայ գրողներ, որոնք հրատարակվում են հանրահայտ հրատարակչատներում: Պետք է վերականգնել նախկին շարժը»:

Կարդացեք նաև

Նարինե Աբգարյանի  գրականությունը շատ ազգային է․ շատ հայկական, այստեղ մեզ լավ  ծանոթ բակերի տատիկ–պապիկներն են, չարչարված  գյուղացին՝  իր փոքրիկ կյանքի մեծ խնդիրներով։ Իսկ կենտրոնում Սիմոնն է՝ Բերդ քաղաքի լավագույն քարտաշը։  

Տարածել