Ռելաքս «Process» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

September 26, 2014

Աշխատանքային շաբաթն ավարտվում է, պետք է մի լավ լիցքաթափվել: Ո՞ւր գնալ... Նյումեգն այս շաբաթ կուղեկցի ձեզ  «Process» փաբ: Սարյան-Թումանյան խաչմերուկ, աստիճաններով ներքև ու պրոցեսը սկսված է: Առաջինը, որ կգրավի ձեր ուշադրությունը, ինտերիերն է՝ գույների խտություն ու նկարների առատություն: Անընդհատ հնչող երաժշտությունը կտավների աբստրակցիայի շարունակությունն է: Ասում են՝ այստեղ սիրում են այցելել արվեստի մարդիկ: Հարուստ է հատկապես խմիչքների մենյուն: Եթե ձեր ուզածը չգտնեք, բարմենի առաջարկից, հաստատ, դժգոհ չեք մնա: Ուզո՞ւմ եք մասնակցել պրոցեսին, չմոռանաք «check in» լինել՝ «Process» – Սարյան 1: