8 հարց, որ ծնողը պետք է տա իր երեխայի ուսուցչին

October 12, 2016

Դպրոցական ժողոﬖերը ուսման կարևոր մասն են: Այնտեղ ծնողները կարող են քննարկել իրենց երեխաների ուսման հաջողությունները և ստանալ խորհուրդներ նրանց դաստիարակման հարցում: Ուսուցչի հետ արդյունավետ խոսակցության համար անհրաժեշտ է ճիշտ հարցեր տալ:

1. Ինչպե՞ս կապ պահպանեմ Ձեր հետ


Ժողովում ուսուցիչների և ծնողների հետ փոխանակվեք հեռախոսահամարներով: Այն կօգնի Ձեզ տեղյակ լինել նորություններից, և անհրաժեշտության դեպքում, ղեկավարել ուսուցման գործընթացը:

2. Ե՞րբ Ձեր հետ զրուցեմ երեխայիս աճի մասին:


Անհրաժեշտ է հարցնել, թե զրուցելու համար ուսուցչին ո՞ր ժաﬓ է հարմար: Այդպես, ուսուցիչը Ձեզ կտրամադրի ավելի շատ ժամանակ հանգիստ մթնոլորտում քննարկելու այն, ինչը Ձեզ հետաքրքրիր է:

3. Ձեր կարծիքով, որո՞նք են իմ երեխայի ուժեղ կողﬔրը:


Ժողովի ժամանակ քննարկեք Ձեր երեխայի ոչ ﬕայն թույլ, այլև ուժեղ կողﬔրը: Դա կօգնի Ձեզ իմանալու նրա հաջողության հասնելու հիﬓական ուղղությունները:

4. Մոտ ապագայում ի՞նչ նպատակներ պետք է ունենալ:


Կրթական ﬕջավայրում երեխան ոչ ﬕայն զարգանում է ինտելեկտուալ, այլև հոգեբանական առումով: Հարցրեք հոգեբաններին, պարզելու, թե Ձեր երեխան զարգացման ի՞նչ ճանապարհով է ընթանում, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ:

5. Ի՞նչ կարող եմ անել տանը, որպեսզի երեխայիս օգնեմ նպատակներին հասնելու համար:


Մեծ արդյունքների հասնելու համար (զգացմունքային և ինտելեկտուալ) աշխատանքները չպետք է վերջանան դպրոցում: Հարցրեք ուսուցչին, թե ի՞նչ կարող եք անել տանը, որպեսզի օգնեք երեխային:

6. Որո՞նք են առաջնահերթ նպատակները


Դպրոցում երեխան բավական ժամանակ է անցկացնում և անընդհատ ուսուցչի վերահսկողության տակ է լինում: Լինում են դեպքեր, երբ երեխան լավ է սովորում, բայց նրա վարքը այլ բան է ապացուցում, կամ հակառակը: Դրա համար անհրաժեշտ է իմանալ այն առաջնահերթ խնդիրները, որոնք օրհասական են:

7. Ինչպե՞ս չափել առաջընթացը


Բազմաթիվ ﬕջոցներ կան ուսման ﬔջ առաջընթացը չափելու համար. թեստեր, ստուգարքներ և այլն: Հարցրեք ուսուցչին, ո՞ր ﬔթոդներն են անհրաժեշտ կիրառելու տնային պայմաններում:

8. Ի՞նչ կանեիք, եթե նա Ձեր երեխան լինի:


Ժողոﬖերին ծնողները առաջնահերթ գալիս են իրենց երեխաների մասին տեղեկություններ իմանալու համար: Եթե Դուք հարցնեք ուսուցչին, ինչ կաներ նա, եթե նրա երեխան լիներ, հնարավոր է ստանաք հետաքրքիր և ոչ ֆորմալ պատասխան: Վստահ եղեք, որ այդ ինֆորմացիան Ձեզ օգտակար կլինի:

Հեղինակ` Վիտալի Գրիգորյան