Թվիթերյան հեղափոխությունն ընկերության համար հպարտություն է. @Րաֆֆի Գրիգորյան

September 8, 2015

Տես նաև Րաֆֆի Գրիգորյանի Twitter-ի պաշտոնական էջը





Ի տարբերություն «Facebook»-ի՝ «Twitter»-ում մարդիկ չեն տարածում անձնական լուսանկարներն ու պատմությունները. այն առավելապես հանրային հարթակ է: Այստեղ ինֆորմացիա է, որը հետաքրքրում է աշխարհին:


«Twitter»-ն աշխարհի 10 ամենաայցելվող կայքերից է։ Օգտատերերի թիվն աճում է ամեն օր: Այս տարվանից «Twitter»-ում սկսեց աշխատել հայերեն հեշթեգը (օր.#Հայաստան): Հեշթեգը թվիթերյան տեխնոլոգիա է, որը հետագայում օգտագործվեց այլ համակարգերում՝ «Facebook»- ում, «Instagram»-ում: Այն օգտատերերին օգնում է արխիվացնել որոշակի թեմայով թվիթերյան գրառումները և դրանք դարձնել հեշտ որոնելի: