«Пионеры, идите в ж...!» և այլ հետաքրքիր դեպքեր Ֆաինա Ռանևսկայայի կյանքից

May 9, 2017

Նրան գլխավոր դերեր չէին հասնում, բայց երկրորդական դերերից նա կարողանում էր ստեղծել իսկական գլուխգործոցներ: Նա հայտնի էր բարդ բնավորությամբ և ինքնատիպ հումորով, չէր ընտրում բառեր և ճակատին ասում էր այն ամենն, ինչ մտածում էր: Այդ պատճառով էլ Ռանևսկայայի հետ հաճախ էին պատահում զվարճալի իրավիճակներ: Դրանք այնքան անեկդոտային են, որ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ է դրվում: Բայց իմանալով նրա բնավորությունը՝ կարելի է ենթադրել, որ այդ պատմություններն իրական են:
Ֆաինա Ռանևսկայային համամիութենական հայտնիություն բերեց «Ընկեցիկ» ֆիլմում դերը, միևնույն ժամանակ նա այդ գործը չէր համարում լավագույններից: Բոլորը գիտեին նրա հերոսուհու հայտնի արտահայտությունը՝ «Մուլյա, մի նյարդայնացրու ինձ» և  անդադար կրկնելով այն՝ մշտապես հոգնեցնում էին դերասանուհուն: Մի անգամ նա քայլում էր փողոցով, իսկ նրա հետևից երեխաներ էին վազում՝ բացականչելով «Մուլյու»: Մի որոշ ժամանակ նա համբերեց, ապա կանգ առավ ու ասաց.«Պիոներներ, գնացե՛ք գրողի ծոցը»:

Ֆաինա Ռանևսկայան բախվել է ոչ միայն պիոներների հետ: Ռեժիսորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին նույնպես հասել է նրանից: Հեռուստատեսության ղեկավար Լապինի այն հարցին, թե հաջորդ անգամ ինչի՞ մեջ կարող է տեսնել նրան, Ֆաինան պատասխանել է. «Դագաղի մեջ»: Իմանալով, որ  չեն հաստատել «Իվան Ահեղ» ֆիլմի համար նրա դերը, Ռանևսկայան զայրացած եկել է և բղավել.«Ավելի լավ է ես վաճառեմ հետույքիս կաշին, քան նկարահանվեմ Էյզենշտեյնի ֆիլմում»: Ռեժիսորին դա հասել էր րոպեական, իսկ նա ի պատասխան ուղարկել էր հեռագիր.«Ինչպե՞ս է ընթանում վաճառքը»:
Միխայիլ Նովոխիժինը պատմում էր, որ հաճախ էր Ռանևսկայայի հետ ձայնագրվում ռադիոյում: Փորձում էին Ռանևսկայայի տանը՝ թեյով, թխվածքով և խավարասերներով: Դերասանուհին կերակրում էր նրանց և համարում իր տնային կենդանիները: Երբ հյուրը նրանցից մեկին տրորել էր, նա վրդովված ասել էր.«Պարոն Միխալիչ, ես վախենում եմ, որ սրանով կավարտվի մեր ընկերությունը»:

Ռանևսկայան ընտանիք չուներ, իսկ սիրո մասին  նա արտահայտվում էր իրեն բնորոշ սարկազմով: Մի անգամ նրան հարցրել են, երբևէ սիրահարվե՞լ է.«Իհարկե,- ասել է Ռանևսկայան,- ես 19 տարեկան էի, ընդունվել էի գավառական թատերախումբ և միանգամից սիրահարվեցի առաջին իսկ հերոս-սիրեկանին: Իսկ ես, անկեղծ ասած, սարսափելի էի, ինչպես մահացու մեղքը: Իսկ մի օր մոտենում է ու ասում.«Սիրելիս, դուք թատրոնի մոտ տուն եք վարձակալել, այդպես չէ՞: Ուրեմն սպասեք այսօր երեկոյան.ձեզ մոտ կլինեմ ժամը յոթին»: Յոթին չկա, ութին չկա, իննին գալիս է արբած և մի կնոջ հետ»: «Սիրելիս, մի քանի ժամ զբոսնեք դրսում»: Դրանից հետո ոչ միայն սիրահարվել, այլև նայել չեմ կարողանում նրանց վրա.ստոր սրիկաներ»:
Հարցազրույցում Ռանևսկայան ասել է լրագրողին.«Ես չեմ խմում, ես այլևս չեմ ծխում և ես երբեք ամուսնուս չեմ դավաճանել այն պատճառով, որ երբեք ամուսին չեմ ունեցել: Մի խոսքով, թերություններ չունեմ»: Դադարից հետո ավելացրել է.«Ճիշտ է, ես մեծ հետույք ունեմ և ես երբեմն ստում եմ»:

Մի անգամ ներկայացումից հետո Ռանևսկայան մերկ նստել էր իր հանդերձասրահում և ծխում էր: Այդ պահին դուռը բացվել է և շեմին կանգնած էր թատրոնի աշխատողներից մեկը: Դերասանուհին տեղից չի շարժվել.«Ձեզ չի՞ զարմացնում այն, որ ես ծխում եմ»:
Իր բարդ բնավորության հետ մեկտեղ Ռանևսկայային շատ էին սիրում.նա նվիրված ընկեր էր: Օրինակ, երկար տարիներ նա ընկերություն էր անում Ստալինի սիրելի դերասանուհու՝ Լյուբով Օռլովայի հետ:

Աղբյուրը