Range Rover Sport. Նոր մեքենա, որ կարող եք վարել սմարթֆոնի միջոցով (Տեսանյութ)

June 22, 2015


Բրիտանական մեքենաշինական «Land Rover» ընկերությունը ցուցադրել է Range Rover Sport լյուքս դասի ամենագնացը, որը հնարավոր է կառավարել սմարթֆոնի միջոցով: Խոսքը գնում է ոչ միայն հեռավորության վրա մեքենայի շարքիչը միացնելու կամ դռները փակել-բացելու մասին, այլ մեքենայի լիարժեք կառավարման մասին:



armblog.net կայքը գրում է, որ սմարթֆոնով հնարավոր է պտտել մեքենայի ղեկը, տեղաշարժել առաջ և արգելակել:



Range Rover-ը մտածել է նաև այն դեպքի մասին, երբ գողացված սմարթֆոններով հնարավոր կլինի կառավարել ու գողանալ մեքենաները: Նմանատիպ դեպքրից խուսափելու համար կառավարողի մոտ պետք է գտնվի նաև մեքենայի բանալին, որի մեջ գտնվում է համապատասխան չիպը:



http://www.youtube.com/watch?v=QjJ2wKCMq5w