Ինչու՞ են կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց. Գիտափորձի արդյունքներ

February 4, 2017

Խելացի տղամարդիկ քիչ են դավաճանում


Հետազոտողները պարզել են, որ բարձր IQ ունեցող մարդիկ ավելի մեծ նշանակություն են տալիս սեռական մենամուսնությանը (մոնոգամիային)՝ համեմատած ավելի ցածր ինտելեկտ ունեցող հասակակիցների:
Հետազոտությունն իրականացրել է բժիշկ, լոնդոնյան տնեսագիտական դպրոցի և քաղաքական գիտությունների մասնագետ Սատոսի Կանաձավան, որը հրապարկվել է «Հասարակական հոգեբանություն» ամսագրի մարտյան համարում: Հետազոտության շրջանակերում նա վերլուծել է երկու մեծ հարցում, որոնք իրականացվել են ԱՄՆ-ում և որոնցում կապ էր հաստատվում սոցիալական հարաբերությունների և IQ-ի միջև հազարավոր դեռահասների ու մեծահասակների շրջանում:
Կանաձավան եկավ եզրահանգման. «Ինչպես ցույց է տալիս էմպիրիկ վերլուծությունը, խելացի տղամարդիկ ավելի շատ են գնահատում մենամուսնությունը և սեռական բացառիկությունը, քան ավելի քիչ խելացի տղամարդիկ»: Բժիշկը պնդում է, որ ինտելեկտի և մենամուսնության միջև կախվածության արամատները գտվում են էվոլյուցիոն զարգացման մեջ: «Սեռական մենամուսնությունը էվոլյուցիոն նոր որակ է, որը ավելի քիչ օգուտ կտար նախամարդուն, ով ծրագրավորված էր, որպեսզի բեղմնավորեր ավելի շատ կանանց»,- պնդում է նա: Հարկ է նշել, որ ավանդական սեռական էթիկայի և ինտելեկտի միջև նման կապը բացակայում է կանանց մոտ: Հետազոտողները չեն գտել փաստեր այն մասին, որ խելացի կանայք ավելի հաճախ են հավատարիմ մնում:

Ինչու՞ են կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց


Գիտնականները բացահայտել են, թե ինչու են կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց: Սերը դեպի բարձրահասակները կանանց մոտ առաջացել է էվոլյուցիայի երկար ճանապարհի ընթացքում: «Յուտ» համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչու են կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց, գրում է «The Daily Mail»-ը: Պարզվել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատահական չԷ, որ հասակը կապում են ֆիզիկական ուժի և կռվում հակահարված տալու ունակության հետ:


Եթե կինն ու տղամարդը ընկերություն են անում, ուրեմն նախկին կամ պոտենցիալ սիրեկաններ են. արդյո՞ք դա այդպես է





Փորձագետները գնահատել են բռնցքամարտիկների և արևելյան մարտարվեստով զբաղվողների հարվածների ուժը և արդյունավետությունը ու պարզել են, որ բարձրահասակ մարդը, որպես կանոն, ավելի ուժեղ հարվածներ է հասցնում, քան ցածրահասակը: Բացի այդ ավելի ծանր վնասվածքներ առաջանում են հենց վերևից ներքև հարվածի դեպքում։ Գիտնականները նաև հայտնաբերել են, որ նախամարդկանց համար 2 ոտքի վրա կանգնած կռվելը շատ ավելի դժվար է եղել. նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, հենց կռիվներն են դարձել ուղղահայաց քայլքի զարգացման շարժիչ ուժը։ Ըստ այդմ էլ էվոլյուցիայի տեսանկյունից բարձրահասակ տղամարդիկ ավելի «օգտակար» են կանանց համար:

Տղամարդու ժպիտը կարող է մանիպուլացնել կնոջը


«Երբ տղամարդը ժպտում է, կինը պետք է զգուշանա: Հնարավոր է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչը այդպիսի միամիտ ձևով ցանկանում է աղջկան ենթարկել իր կամքին»,- ասում են գիտնականները: Գրանադայի համալսարանի հոգեբանները երեք փորձ են անցկացրել, որոնք ցույց են տվել տղամարդու ժպիտի ազդեցությունը կնոջ ընկալման և պատասխան արձագանքի վրա: Ինչպես պարզել են գիտնականները, երբ տղամարդը ժպտալով է հրամայում կամ պնդում, կանայք ինքնաբերաբար առանց հարցերի կատարում են հրամանը: Նման խորամանկ մեթոդը կաշխատեր, նույնիսկ եթե դրանից հետո ուժեղ սեռի ներկայացուցիչը իրեն հանգիստ թույլ տար գենդերային խտրականություն պարունակող դիտողություններ:
Գիտնականները կանանց մեծամասնության նման քայլը բացատրում են նրանով, որ նրանք ենթագիտակցական մակարդակում ժպիտը ընկալում են որպես մարդկային ջերմություն: Մասնագետները համարում են, որ կանայք հիմնականում հիմնվում են մարմնի լեզվի վրա, այդ պատճառով ժպիտը ընդունակ է նրանց խաբել: