Renault Twizy էլեկտրոմոբիլն արդեն ԹՈՒՄՈ-ում է. թեստ-դրայվ իրականացվեց բակում

July 3, 2017

Կազմակերպվեց փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ԹՈՒՄՈ-ի աշխատակազմին ներկայացվեց էլեկտրոմոբիլի տեխնիկական առանձնահատկությունները, ինչպես նաև ամենահետաքրքրվածներին տրվեց հնարավորություն իրականացնել թեստ-դրայվ հենց հաստատության բակում:
ԹՈՒՄՈ-ի տնօրինության ջերմ ընդունելության և ցուցաբերած օժանդակության շնորհիվ միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում: Իսկ հավաքվածների ոգևորությունը, անցակցված թեստ-դրայվերի քանակը և հավանություն արտահայտող մեկնաբանությունները  ապացույցն էին, որ մեր երկրում ևս շատ շուտով կտարածվի էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների գնահատման մշակույթը: Չէ որ թեստային տարբերակ Twizy-ն հենց դրա համար է ժամանել Հայաստան՝ բացահայտել մեր շուկայի վերաբերմունքը նմանատիպ գաղափարներին:
Իսկ ԹՈՒՄՈ-ի երիտասարդ և անընդհատ նորարական գախափարների հետ առնչվող և աշխատող կազմը չէր կարող, իհարկե, չմտածել հնարավոր միջոցառումների շարք, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մատչելի ներկայացնել մեր հանրությանը էլեկտրոմոբիլների օգտագործման առավելությունները: Դե ինչ, սպասենք, որ գաղափարները մի օր իրականություն կդառնան` սկիզբ դնելով համագործակցությունների շարքի: