BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աշխարհը կորոնավիրուսի տարում. Newmag-ը հրապարակել

Աշխարհը կորոնավիրուսի տարում. Newmag-ը հրապարակել է իտալացի գրող Պաոլո Ջորդանոյի բեսթսելլերը՝ «Համավարակ» (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը հրատարակել է տարվա ամենաթրենդային գրքերից մեկը, իտալացի ֆիզիկոս-տեսաբան, գիտությունների թեկնածու Պաոլո Ջորդանոյի գիրքը՝ «Համավարակ». COVID-19-ը, հասարակությունը, գիտությունը և համաշխարհային ճգնաժամը։ Ինչու է կարևոր սա իմանալ, ինչպես արձագանքել և

37-ամյա Պաոլո Ջորդանոյին համաշխարհային հռչակ է բերել «Պարզ թվերի մենությունը» վեպը, որն արժանացել է Strega՝ իտալական բուկեր մրցանակի, տպագրվել է ավելի քան 40 լեզուներով և 1.5 միլիոն տպաքանակով: Հաջորդ բեսթսելլերը գրեց ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին: Այս խենթ ոչ գծային աշխարհում ինչպես չտրվել վախերին, կանգնեցնել վարակի մաթեմատիկան՝ խուսափելով քաոսից: Իհարկե քաոսից խուսափել այպես էլ չստացվեց, ավելին՝ աշխարհը դեռ անորոշ պայքար է մղում անտեսանելի վարակի դեմ:

Covid-19-ի համավարակը վերածվեց առողջապահական արտակարգ իրավիճակի: Իտալացի ֆիզիկոս և գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարևոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել: Ջորդանոն վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու քսենոֆոբիայի հետ, երբ մարդիկ պատկերացում չունեն նոր տեսակի գլոբալ համայնքի մասին: Իրատեսական, խիստ ու ոգեշնչող այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք և ուր ենք գնալու: Գրքում ներառված են հրեա պատմաբան և փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի՝ կորոնավիրուսի մասին երկու հոդվածները:

Գրքում համադրված են գիտությունը և գրականությունը, մաթեմատիկան և զգացմունքները, որի միջոցով հեղինակը փորձում է դիմակայել աշխարհը պատուհասած այս դժվարին խնդրին :

«Համավարակ» իտալերենից թարգմանել է Ջեննի Ֆիլյանը: Ըստ նրա ռեկորդային վարակակիրներն ու մահերը գուցե սարսափելի են, բայց պետք զինվել համբերությամբ. սա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը և թերևս ո՛չ էլ ամենասարսափելին, ինչպես ասում է նաև գրողը. «Sars-Cov-2-ն ավելի հանդուգն գտնվեց, դրա հանդգնությունը բացահայտում է մի բան, որը մենք նախկինում գիտեինք, բայց թերագնահատում էինք. մեզ ամենուր միմյանց կապող մակարդակներն շատ են, մեզնով լցված աշխարհը բարդ է՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, նաև միջանձնային ու հոգեբանական կառուցվածքներով»:

Ինչպես ամբողջ աշխարհի բնակչությունը, այնպես էլ հենց Պաոլո Ջորդանոն վարակը նշմարվում էր հորիզոնում կուտակված ամպերի մեջ, Չինաստանն էլ բոլորիս համար շատ հեռու էր թվում: Երբ վարակը հասավ մեզ և հարվածեց ահագնացող ուժով, այդ ժամանակ միայն աշխարհի բնակիչները սթափվեցին՝ նկատում է Ջեննի Ֆիլյանը. «Գրքում համադրված են գիտությունը և գրականությունը, մաթեմատիկան և զգացմունքները, որի միջոցով հեղինակը փորձում է դիմակայել աշխարհը պատուհասած այս դժվարին խնդրին »:

Ինչպե՞ս է պետք կանգնեցնել այն, ինչն ավելի ու ավելի արագ է աճում, հարցնում է Պաոլո Ջորդանոն ու միանգամից պատասխանում՝ անհավատալի համբերատարությամբ:

Գրողը վստահեցնում է՝ քովիդի իրական ազդեցությունը հասկանալու համար պետք է իջնենք մինչև դրա բանականության մակարդակը՝ տեսնելու համար մեզ այնպես, ինչպես նա է մեզ տեսնում: Իսկ ինչպե՞ս է պետք կանգնեցնել այն, ինչն ավելի ու ավելի արագ է աճում, հարցնում է Պաոլո Ջորդանոն ու միանգամից պատասխանում՝ անհավատալի համբերատարությամբ: Ըստ թարգմանչի, գիրքն ավարտվում է լավատեսական նոտայով, գրողը մեզ հույս է ներշնչում, որ հնարավոր է հաղթահարել համավարակը:

Տարածել