Ռոբերտ Կիյոսակի. 10 խորհուրդ ֆինանսական գուրուից

September 29, 2016

Ռոբերտ Կիյոսակիի գրքերը վաճառվում են ﬕլիոնավոր օրինակներով, մարդիկ հերթ են կանգնում նրա գրքերը ձեռք բերելու համար: Իսկ ահա Կիյոսակիի ստեղծած «Կանխիկի հոսք» խաղը մարդկանց սովորեցնում է հասկանալ փողի էությունը և այն կանոնները, որոնցով փողը հոսում է ﬔր կյանք և ապա հոսում նրանից դուրս: Ռոբերտ Կիյոսակին ծնվել է ԱՄՆ Հիլո կղզում՝ ուսուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ռալֆ Կիյոսակին, փիլիսոփայական գիտությունների դոկտոր էր, ինչպես նաև Հավայի նահանգի կրթության վարչության ղեկավարը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Կիյոսակին կրթություն է ստացել Նյու Յորքում, ապա ծառայել Վիետնամում տեղակայված ռազմածովային ուժերում՝ որպես սպա և ռազմական ուղղաթիռի օդաչու։

Աղքատ, անհաջողակ, անառողջ ու դժբախտ մարդը նա է, ով չափազանց հաճախ է օգտագործում «վաղը» բառը: 
Ռոբերտ Կիյոսակի

Պատերազﬕ ավարտից հետո Կիյոսակին վերադարձել է հայրենիք և սկսել զբաղվել բիզնեսով: 1977 թվականին նա ստեղծել է ﬕ ընկերություն, որը պատրաստում էր «Surfer» նեյլոնե դրամապանակները՝ հատուկ սերֆինգիստների համար: Այս բիզնեսը նրան ﬕլիոնավոր դոլարների եկամուտ բերեց, իսկ 1985 թվականից Կիյոսակին սկսեց խաղային ﬔթոդներով մարդկանց սովորեցնել բիզնեսի կառավարման կանոնները: Նրա մոտ սովորելու ցանկություն հայտնեցին տասնյակ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Այս աﬔնին զուգահեռ Կիյոսակին սկսեց զբաղվել նաև ներդրուﬓերով և անշարժ գույքի ոլորտում կատարվող գործարքներով: Կիյոսակին քննադատում է դպրոցական կրթությունը, ասելով, որ այն չի տալիս գիտելիքներ և հմտություններ գումար աշխատելու և գումարի հետ ճիշտ վարվելaուհամար: Նա փորձում է սովորեցնել մարդկանց ներդրուﬓեր անել նվազագույն ռիսկով և ստանալ բարձր եկամուտ, փորձում է յaրաքանչյուր մարդու ﬔջ արթնացնել խորը թաքնված ֆինանսական հանճարին:
1. Երբ դուք ֆինանսական դժվարությունների ﬔջ եք, տեղի ﬕ տվեք ճնշմանը, մի օգտագործեք ձեր խնայողությունները կամ պարտք մի վերցրեք: Օգտագործեք այդ ճնշումը ձեր ներքին ֆինանսական հանճարին մոտիվացնելու համար, որպեսզի նա գտնի ավելի շատ գումար աշխատելու ճանապարհներ:
2. Մի ծանրաբեռնեք ձեզ մեծ պարտքերով: Մի մտեք առնետավազքի ﬔջ: Ծախսերը պահեք հնարավորինս ցածր մակարդակի վրա: Եվ առաջին հերթին ձևավորեք ձեր ակտիﬖերն ու եկամտի աղբյուրները: Իսկ հետո արդեն դուք կկարողանաք գնել թե՛ լավ ﬔքենա, թե՛ ﬔծ տուն:
3. Հաճախ, երբ մարդը պաշտոնի բարձրացում է ստանում, անﬕջապես սկսում է ավելի շատ գումար ծախսել, գնել թանկարժեք իրեր, ﬕայն թե ուրիշներից ավելի վատ տեսք չունենա: Եվ սովորաբար նա անում է դա ապառիկի կամ պարտքերի ﬕջոցով: Իսկ մարդը, ով պարտքերի ﬔջ է խրվել, արդեն կապված է ոտքերով ու ձեռքերով: Նա չի կարող դուրս գալ աշխատանքից, իսկ ճգնաժաﬕ դեպքում առհասարակ աﬔն ինչ կարող է կորցնել: Ծախսեք և ձեզ շռայլություններ թույլ տվեք միայն այն դեպքում, երբ ունեք եկամտի անդադար ու կայուն հոսք:
4. Առաջին հերթին ներդրում արեք ձեր ինքնակրթության և զարգացման մեջ: Օգտագործեք դրա համար բոլոր հնարավոր տարբերակները, նույնիսկ եթե դրանք ձեզ ձանձրալի թվան: Անգամ եթե ինչ-որ պահի դուք աﬔն ինչ կորցնեք, ձեզ կﬓա ձեր խելքը, որի օգնությամբ դուք կկարողանաք շատ արագ աﬔն ինչ վերականգնել: Այնպես որ, երբեք ﬕ ծուլացեք սովորել և բարձրացնել ձեր ֆինանսական գրագիտությունը:
5. Ժամանակը, ըստ էության, մեր միակ ունեցած կապիտալն է: Սակայն այն հնարավոր չէ կուտակել, փոխանակել կամ գնել: Այն հնարավոր է ﬕայն ծախսել: Եվ ﬕակ տարբերությունը հարուստների և աղքատների ﬕջև այն է, թե ինչպես են նրանք ծախսում իրենց ժամանակը:
6. Ինքնակառավարման ու վերահսկման համակարգի բացակայությունը ամենամեծ տարբերակիչ գծերից է հարուստ մարդկանց և ﬕջին ու աղքատ խավերի ﬕջև:
7. Եթե դուք գտել եք այն գործը, որը ձեզ առավելագույն հաճույք է պատճառում, ապա դա աﬔնայն հավանականությամբ ձեր կոչուﬓ է, հետևաբար դա աﬔնակարևոր բանն է, որով կարող եք զբաղվել ձեր կյանքի ընթացքում:
8. Մի վատնեք ժամանակ անիմաստ հարաբերությունների վրա: Միլիոնատերերի ﬔծ մասը իրենց ողջ կյանքի համար ﬔկ ուղեկից են ընտրում: Իսկ եթե դուք կին եք և ուզում եք հաջողակ լինել, դարձրեք հաջողակ ձեր ամուսնուն, ﬕասին շատ ավելի հեշտ է իրականացնել ընդհանուր նպատակները:
9. Ժամանակակից աշխարհում շատ կարևոր են վաճառել կարողանալն ու մարքեթինգի հնարքներին տիրապետելը: Մարդիկ, ովքեր սովորում են վաճառել, ինքնաբերաբար սովորում են նաև շփվել մարդկանց հետ: Այդես նրանք արդյունավետ հարաբերություններ են կառուցում ոչ ﬕայն իրենց հաճախորդների, ղեկավարի կամ ենթակաների, այլև ընտանիքի անդաﬓերի հետ: Շփման կարողությունները հասարակության ﬔջ հաջողության հասնելու գլխավոր պայմանն են: Սովորեք գեղեցիկ խոսել, գրագետ գրել և վարել բանակցություններ:
10. Հիշեք, որ ամեն մարդ, ով հասել է մեծ բարձունքների, սկսել է փոքրից: Սկսեք քիչ-քիչ փոխել ձեր մտածելակերպը և կկարողանաք փոխել նաև ձեր իրականությունը:

Աղբյուրն` այստեղ