Ռոնալդուն երկվորյակների հայր է դարձել. ո՞վ է երեխաների մայրը

June 30, 2017

 Ո՞վ է երեխաների մայրը՝ հայտնի չէ. նրա անունը Ռոնալդուն գաղտնի է պահում: Պարբերականների փոխանցմամբ, խոսքը գնում է սուրոգատ մոր մասին: Ֆուտբոլիստն ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ պատրաստվում է առաջին անգամ տեսնել նորածին երեխաներին, ինչի պատճառով բաց կթողնի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղը: Ժամկետից շուտ հավաքականից հեռանալ, Ռոնալդուին թույլ են տվել գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշն ու Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները:

Ռոնալդուն ունի մեկ որդի՝ 7 տարեկան Կրիշտիանու Ռոնալդու Կրտսերը, որը նույնպես փոխնակ մորից է: Այն մասին, որ Ռոնալդուի ընտանիքը պատրաստվում է համալրվել, հայտնի դարձավ գարնանը: Դրա մասին գրեց Mirror պարբերականը, որն այդպես էլ չհրապարակեց ինֆորմացիայի աղբյուրի մասին. «Ռոնալդուն ձգտում է հնարավորինս քիչ հրապարակել իր անձնական կյանքը: Նա կարծում է, որ իր տղայի համար հարկավոր են եղբայրներ եւ քույրեր: Երեխաների կրթության եւ դաստիարակության հարցում կօգնի Ռոնալդուի մայրը՝ Դոլորեսը, որն այժմ խնամում է նաեւ 7 տարեկան Ժունիորին»:

Երկվորյակներին անվանել են Մեթյու եւ Եվա: Ծնվել են հունիսի սկզբին, Միացյալ Նահագներում, երբ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը դեռ չէր մեկնարկել: Սակայն մամուլում մինչեւ այդ էլ մեծ քննարկում էր այն մասին, որ Ռոնալդուն հայր է դառնալու՝ հաշվի առնելով, որ պորտուգալացու ընկերուհին՝ 23-ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, նկարներից մեկում փոքր ինչ կլորիկ փորիկ ուներ:

Քարդիֆում կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչից հետո («Ռեալը» հաղթեց «Յուվենթուսին» ու 12-րդ անգամ նվաճեց գավաթը), փակվեցին լուրերն այն մասին, իբր Ջորջինան հղի է: Խաղից հետո իսպանուհի մոդելն իջել էր խաղադաշտ. հղիի փոր չէր նկատվում:

2015-ին բրիտանական The Jonathan Ross շոուի ժամանակ, ֆուտբոլիստը հայտարարեց, որ չի պատրաստվում հայտարարել իր որդու մոր անունը. «Ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում: Իմ երեխան ունի իրեն սիրող հայր, հարազատներ, որոնք ինձ օգնում են ամեն հարցում»: Ռոնալդուն նաեւ ընդգծել է, որ որդուն մոր մասին տեղյակ կպահի երբ անհրաժեշտություն լինի, օրինակ, երբ տղան լինի 10-12 տարեկան:

MEDUZA