Յաշար Քուրտ. Թուրքական ռոքի հայ Վարդապետը

March 18, 2016

Երբ ձեռքը վերցրեց Կոմիտասի ստեղծագործությունների ձայնասկավառակը, Վարդապետի  դեմքը շատ ծանոթ թվաց. գրեթե նույնն էր, որն ամեն օր հայլու մեջ է տեսնում: Յաշար Քուրտի  կասկածներն այդ օրից ավելի խորացան, ինչու՞ է  այդքան նման հայի, եթե ինքը թուրք է:



Էնդի Սերկիս. Գոլումի հայկական արմատները





2007-ին էր: Արտո Թունջբոյաջյանի հետ նախագիծ էին ստեղծել ՝ «Յաշ-Ար», Հայաստանում միասին ձայնասկավառակի վրա էին աշխատում: Թուրքիա վերադառնալուց հետո սկսեց ուսումնասիրել ընտանիքի պատմությունը:
«Կասկածներ միշտ եմ ունեցել: Ընտանիքս մահմեդական էր, բայց զգում էի, որ դա ձևական է: Զգում էի, որ  անտարբեր ենք իսլամի հանդեպ»:

40 տարեկանում նա բացահայտեց, որ հայ է: Յաշար Քուրտը իր հայկական կենսագրությունը սկսել է Արշակ անունով, մկրտվել է Գերմանիայում.
«Քրիստոնեությունը միշտ է հետաքրքիր եղել: Նույնիսկ մի անգամ դպրոցում նկատողություն եմ ստացել խաչ պահելու համար»:

http://www.youtube.com/watch?v=mkny3ttIDks
Յաշար  Քուրտը ռոք-երաժիշտ է, երգիչ և կոմպոզիտոր:  Ծնվել է 1968-ին Ստամբուլում: Նա հիմնադրել է Beyaz Yunus («Սպիտակ դելֆին») խումբը: Առաջին ստուդիական ալբոմը  թողարկել է 1993-ին Գերմանիայում:
Տնտեսագիտական կրթությունը թողնելու համար  Քուրտը չի ափսոսում, հաջողվեց դառնալ Թուրքիային ամենաճաչված երաժիշտներից մեկը: 2003-ից Ստամբուլում անցկացվում է նրա հիմնադրած Barisa Rock փառատոնը, այն ոչ ֆորմալ անվանում են «Խաղաղության փառատոն»:


Ալեք Քեշիշյանն «անկողնում» Մադոննայի հետ և «հրաշագործ ջին» Սելենա Գոմեսի համար





Երաժշտության լեզվով նա բարձրացնում է ռասիզմի, ազգայնականության, սոցիալական անարդարության, Թուրքիայի քաղաքականության հարցերը: Փառատոնն ամեն տարի 50 հազարից ավելի մարդ է հավաքում: Քուրտի  երաժշտական գործունեությանը հետևում են հատկապես երիտասարդները, նրա կատարումները հաճախ կարելի է լսել քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաների ժամանակ:
http://www.youtube.com/watch?v=NJhLi24Ptwk