BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աստվածաբանից բեռնատարի վարորդ, գիրք գրելուց մինչև

Աստվածաբանից բեռնատարի վարորդ, գիրք գրելուց մինչև երեխաների խնամք. այսօր շվեդ ամենահայտնի գրողի ծննդյան օրն է (տեսանյութ)

newmag-y-n

Հունիսի 2-ին է ծնվել շվեդ ժամանակակից, հայտնի գրող Ֆրեդրիկ Բաքմանը։ Իր իսկ գրքերի հերոսների պես Բաքմանը շատ արտասովոր ու խարիզմատիկ կերպար է։ Նա ստվածաբանության ֆակուլտետում ուսումը կիսատ է թողել և սկսել է բեռնատար վարել։ Նրա գրքերը թարգմանվել են մոտ 30 լ

«Ուվե անունով մարդը» Ֆրեդրիկ Բաքմանի առաջին ու ամենահայտնի վեպն է։ Հեղինակը այն գրել է 2012 թվականին, որից հետո գրել է 8 գիրք, բոլորն էլ դարձել են բեսթսելլերներ, ընդ որում՝ համաշխարհային. «Լավ չէ, որ բոլորն ասում են՝ «Ի՜նչ հրաշալի գրող ես դու», սելֆի են անում քեզ հետ, իսկ դու սկսում ես հավանել դա։ Մինչդեռ պարտավոր ես գրել այնպես, ինչպես գրում էիր նախկինում՝ 20 հոգու համար։ Հակառակ դեպքում շարքից դուրս կընկնես»։  

Բաքմանն ապրում է կնոջ ու երեխաների հետ։ Հարցազրույցներում պատմում է, որ ամբողջ օրը երեխաների հետ է, գրելու ժամանակ սովորաբար չի ունենում։ Չնայած դրան, հասցնում է տարին մի գիրք գրել. «Ես կրկնվող օրեր չունեմ։ Ես երեխաներ ունեմ։ Ու քանի որ կինս իսկական աշխատանք ունի, ես եմ երեխաներին մանկապարտեզ տանում, հետո տուն բերում։ Նրանք տարվա կեսը հիվանդ են, ու ես նրանց հետ մնում եմ տանը։ Այնպես որ՝ գրում եմ, երբ ինձ թույլ են տալիս»։  

                                                                             

Բաքմանի խոսքով, գրելու ընթացքում հասկացել է, որ պետք չէ հատուկ ժամանակ հատկացնել այդ գործին։ Գրելը հաճելի է։ Ժամանակ պետք է մտածելու համար. «Ես չգիտեմ՝ ինչպես գրել՝ առանց անձնական փորձն օգտագործելու։ Ինձնից գրեթե ամեն ինչով տարբեր մարդու հետ շփվելու միայն մեկ ձև գիտեմ. ընդհանուր զգացմունք գտնելը։ Ասենք՝ միայնությունը, զայրույթը կամ այն, որ երկուսս էլ սիրում ենք մեր երեխաներին։ Ահա, թե որտեղից եմ սկսում գրել»։

Բաքմանը չի հետևում գրաքննադատներին, որոնք վերլուծում են իր գրքերի ուժեղ և թույլ կողմերը: Խնդիրը դրական, կամ բացասական մեկնաբանությունները չեն, այլ այն, որ հաջորդ գիրքը գրելիս դրանք խանգարելու են։

Կարդացեք նաև

Տարածել