BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ն ազդարարեց «Ստեղծարար Եվրոպայի» հրատարակչա

Newmag-ն ազդարարեց «Ստեղծարար Եվրոպայի» հրատարակչական ծրագրի մեկնարկը. Ներկայացվել է հյուսիս-եվրոպական երկու բեսթսելլեր (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ Newmag-ը սկսում է աննախադեպ հրատարակչական նախագիծ. առաջիկայում թարգմանվելու և հրատարակվելու է եվրոպական 6 ժամանակակից վեպ։ Առաջին երկու գործերն արդեն պատրաստ են և այսօր տեղի է ունեցել շվեդական «Ուվե անու

«Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հրատարակչական մրցույթն անցկացվում է ավելի քան 10 տարի և Newmag-ն առաջին հայկական հրատարակչությունն է, որ հաղթել է համաեվրոպական այս մրցույթում՝ իր խոսքում ընդգծում է հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը. «Մեր ներկայացրած ծրագրում ընտրել ենք գրքեր, որոն ներկայացնում են անձնական, սոցիալական, հետպատերազմական ճգնաժամը։ Հայաստանն ու աշխարհն այդ վիճակում են: Առաջին գիրքը գերմանական  մի ընտանիք մասին վեպ է: Գերմանական մեծագույն գործ է։ Երկրորդն արտասովոր թոշակառուի մասին է, թեթև հումորով, բայց անձնական մեծ ճգնաժամի մասին»։ 

 

Ճգնաժամի թեման եվրոպական գրականությունում թեմայով՝ Newmag-ը կթարգմանի ու կհրատարակի վեց գիրք: Երկուսն արդեն պատրաստ են: Եվրոպական միության տարածքում գրված լավագույն ժամանակակից երկու վեպ՝ շվեդ գրող Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» ու գեմանացի գրող Օյգեն Ռուգեի «Մարող լույսի ժամանակներում» գործերը։

 

Շնորհանդեսին ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրե Վիկտորիի խոսքով, գրական այս ծրագիրը մի քանի կարևոր առաքելություն ունի. «Սա Հայաստանի համար կարևոր ծրագիր է: Այն ուղղված է Հայաստանում եվրոպական գրականության տարածմանը: Ես նաև գրականության ուսուցիչ եմ եղել ու ինձ համար կարևոր է հիմա տեսնել, որ այս գրքերը նաև հայերեն են: Կարծում եմ, որ Ռուգեի գիրքը շատ հետաքրքիր կլինի հատկապես գերմանացիներին ավելի լավ ճանաչելու համար: Ուվեն իսկապես հիասքանչ գիրք է: Այս երկու գրքերով մենք հայկական շուկա ենք բերում երկու հետաքրքիր հեղինակների ոճեր»:

 

Օյգեն Ռուգի «Մարող լույսի ժամանակներում» վեպը ընտանեկան սագա է: Բեռլինյան պատի փլուզումից 20 տարի անց հեղինակը գրեց Բեռլինի պատից այն կողմ ապրած իր ընտանիքի 4 սերունդի մասին: Թարգմանիչը Մարիամ Գուրզադյանն է, սա առաջին գիրքն է, որ թարգմանել է գերմաներենից հայերեն. «Այս գրքում ականատես ենք լինում նաև Արևելյան Գերմանիայի պատմությանը։ Ոգևորությունը,  որով սկսվում էր սոցիալիստական պետությունը, մարող լույսի պես մոտենում է ավարտին։ Չորս սերունդ, որոնք հեռանում են սոցիալիզմից և իրարից»։

 

Ընտանիքը փլուզվում է, ինչպես սոցճամբարը։ Ընտանեկան սագան թարգմանվել է 30 լեզուներով։ Գրքերի խմբագիրն Աննա Բախշյանն է, երկու գործերն էլ կարդացել է սկզբում որպես ընթերցող, հետո արդեն խմբագիր. «Երկու գործն էլ հավանել եմ։ ժամանակակից վեպերն ունեն առանձնահատկություններ՝ խոսակցական են, երբեմն փողոցային բառապաշարով։ Էրոտիկ նկարագրություններ կան, որոնց համար հայերենը երբեմն խութերի տեղիք է տալիս։ Ռուգեի վեպն իմ հիշողություններն էին՝ Խորհրդային երկրում սպրած սերունդի հիշողությունը։ Մենք էլ ապրել ենք այդ դժվարությունները»։ 

 

Միայնակ, Մռայլ, դժգոհ ու ինքնասպանության եզրին կանգնած Ուվեն Newmag հրատարակչության ու Եվրամիության ծրագրով թարգմանված մյուս գրքի հերոսն է: 40 լեզուներով հրատարակված սկանդինավյան վեպն համաշխարհային իսկական բեսթսելլեր է: Ֆրեդերիկ Բաքմանի հումորով գրված, դրամատիկ իրավիճակներով հագեցած այս գիրքն արդեն կկարդեն նաև հայ ընթերցողները: 

                                                                               

Վեպը թարգմանել է Աշխեն Բախչինյանը. «Օրինակ, շատ ման եկա «դյուբելի» հայերեն տարբերակը։ Դա խցաբրդակն է: Միշտ սիրել եմ այս գործը, հիմա շատ ուրախ եմ, որ ես եմ թարգմանել ու իմ սիրելի հերոսն ու գիրքը հայերենով կներկայանա ընթերցողին։ Շատ ուրախ եմ, որ հրատարակչությունն ընտրեց այս գործը, ու կարողացա այն թարգմանել»։

 

Վեց գրքից բացի, «Ստեղծարար Եվրոպա» ծրագրով մեկ հայ գրող էլ կթարգմանվի եվրոպացիների համար: Այս ծրագրում հրատարակչության հետ գործակցում է նաև ԱՐԻ գրական գործակալությունը։ Ըստ Գործակալության տնօրեն Արևիկ Աշխարոյանի, սա բացառիկ ծրագիր է. «Newmag-ը Հայաստան բերեց նոր խոսք։ Այս ծրագրով նաև մեկ հայերեն գիրք կթարգմանվի, կհրատարակվի եվրոպական շուկայի համար՝ ֆրանսերեն ու գերմաներեն։ Ընտրվել է Սուսաննա Հարությունյանի վեպը»։

 

Newmag-ը, Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ առաջիկայում կհրատարակի 3-րդ և 4-րդ գրքերը՝ իսպանացի ու բուլղարացի երկու ժամանակակից հեղինակների վեպերը: 

 

 

Կարդացեք նաև

 

Տարածել