Մեր մասին
Հոդվածներ
Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվենպարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքնունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։
Ֆրեդրիկ Բաքմանը (ծնվ. 1981թ.) շվեդժամանակակից, հայտնի գրող է։ Սովորել է աստվածաբանություն, սակայն ուսումը կիսատ է թողել և սկսել է բեռնատար վարել։ Նրա գրքերը թարգմանվել են մոտ 30 լեզուներով, հրատարակվել ավելի քան 40 երկրներում։ «Ուվե անունով մարդը» Բաքմանի առաջին ու ամենահայտնի վեպն է(2012)։ Գիրքը կայծակնային արագությամբ դարձել է բեսթսելլեր նախ Շվեդիայում, ապա Եվրոպայում ու ԱՄՆ-ում, 42 շաբաթ եղել է New York Times-ի բեսթսելլերների ցանկում։ 2015-ին գրքի հիման վրա բեմադրվել է ներկայացում և նկարահանվել գեղարվեստական ֆիլմ, որը նույն տարում ներկայացվել է Օսկարի։
Գիրքն արդեն ձեր զամբյուղում է։ Ցանկանում եք անցնել վճարմա՞ն, թե՞ շարունակել ուսումնասիրել այլ գրքեր։
Թողնել կարծիք