Թարգմանիչ
Աշխեն Բախչինյան
Աշխեն Բախչինյանը ծնվել է 1973 թ. Երևանում։ 1998 թ-ից աշխատում է թարգմանիչ։ Նրա թարգմանությունները ռուսերենից, անգլերենից և շվեդերենից լույս են տեսել հայկական պարբերականներում։ 2000 թ.֊ից «Գարուն» գրական հանդեսում շվեդական պոեզիայից տպագրված թարգմանությունների համար ստացել է մրցանակ լավագույն թարգմանության համար։ Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ հրատարակվել են հետևյալ գրքերը՝ Օքե Դաունի «Շվեդական մտածելակերպ» (2012), Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» (2013), Յունաս Յունասոնի «Հարյուրամյա ծերուկ, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» (2014, համաթարգմանիչ՝ Արծվի Բախչինյան), Աստրիդ Լինդգրենի «Ամնե ինչ Տանքի Կառլսոնի մասին» (2015), «Էմիլը Լյոնեբերգայից» (2015), Նապոլեոն Հիլի «Մտածիր և հարստացիր» (2016, համաթարգմանիչ՝ Արծվի Բախչինյան), Տուվե Յանսոնի «Մումիտրոլը և մեծ ջրհեղեղը» և «Գիսաստղը գալիս է» (2021)։