BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակում Newmag-ը ներ

«Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակում Newmag-ը ներկայացնում է գերմանական մեծագույն վեպ. «Մարող լույսի ժամանակներում» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

«Մարող լույսի ժամանակներում» գիրքը պատկերում է խորհրդային դարաշրջանն ու ցույց տալիս սոցիալիզմի ճգնաժամը։ Արևելքը և Արևմուտքը գրեթե կես դար բաժանած Բեռլինի պատի փլուզումը թվում էր՝ պետք է միավորի պարսպի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն ա

Օյգեն Ռուգեն  ներկայացրել է մի գերդաստանի 4 սերունդի պատմություն: Նրանք բոլորն էլ հայտնվել են Բեռլինյան պատի պատմական բաժանումների ու միավորումների արանքում։ Եվ հեղինակը հերոսների միջոցով ցույց է տալիս ու բարձրացնում կարևորագույն խնդիրները ձևակերպող հարցերի պատասխանները՝ ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների, հակամարտ գաղափարախոսությունների, սերունդների հակասությունների պայմաններում և ի վերջո, ինչպե՞ս մեռնել արժանապատվորեն:

Օյգեն Ռուգեն վեպը սկսեց գրել Բեռլինյան պատի փլուզումից միայն 2 տասնամյակ անց: «Մարող լույսի ժամանակներում» գրքի ամեն մի կերպար ունի գրական իր արդարացումը,  հոգեբանական հիմնավորումն ու սոցիալական սկզբունքները։ Սա կարելի է համարել և ինքնակենսագրական, և՛ պատմական աշխատություն: Արեւելյան Գերմանիայի պատմությունը Ռուգեին հաջողվել է  ներկայացնել մի ընտանիքի միջոցով ու այն ամփոփել մեկ գրքում:

Գիրքը թարգմանվել է ավելի քան 30 լեզվով: Դարձել է բեսթսելլեր նաև արեւմտյան երկրներում։ Վեպի շուրջ մեծ հետաքրքությունը զարմացրել էր հեղինակին. «Սկզբում զարմացա, որ այս պատմությունը հետաքրքրեց և՛  ֆրանսիացիներին, և՛ ամերիկացիներին և՛ չինացիներին»։

                            

Օյգեն Ռուգեն գրող է, ռեժիսոր, դոկումենտալիստ, թարգմանիչ և մաթեմատիկոս: Երկար տարիների իր երազանքին այդպես էլ չէր մոտենում՝ գիրք չէր գրում: Միայն 2011-ին, արդեն հասուն տարիքում գրեց դեբյուտային վեպը, որի համար ստացավ Գերմանիայում ամենապատվաբեր գրական մրցանակը ու դարձավ մեծ հայտնություն ամբողջ Եվրոպայում, հետո նաև աշխարհում:

«Մարող լույսի ժամանակներում» գիրքը 2017-ին դարձավ նաև ֆիլմի սցենար: Ռոժիսորը հանրահայտ Մատտի Գեշոննեկն է, գլխավոր դերում շվեյցարացի Բրունո Գանցն է։ Վեպի մեծ հաջողության մասին Նյու Յորք Թայմսը գրել է. ««Մարող լույսի ժամանակներում» վեպը կարդալուց հետո ոչ թե հուսահատվում ես, այլ ավելի շատ լցվում հաղթանակի զգացումով»:

Գրքի լեզուն իր հերոսների պես է. նկարագրությունները՝ դիպուկ ու համառոտ, հերոսների երկխոսությունները՝ կարճ ու առանց ավելորդ էմոցիաների: Այդպես կարծես հեղինակը ցանկացել է իր կերպարների էմոցիոնալ ամբողջ դաշտը փոխանցել թղթին. ընկճվածությունն ու մելանխոլիան մի քանի էջից փոխանցվում են ընթերցողին: Հետպատերազմյան ճգնաժամի թեմայի ընտրությամբ գերմանացի գրողը ցանկացել է ցույց տալ, որ ցանկացած տրավմա պահանջում է առերեսում ու հաղթահարում։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 13:00-ին, Ani  Grand հյուրանոցում։  Հասցեն՝  Հանրապետության  65: Մուտքն ազատ է:  

«Մարող լույսի ժամանակներում» գիրքը Newmag-ը ներկայացնում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակում: Առաջին անգամ  Հայաստանը՝ ի դեմս Newmag-ի, հաղթել է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հրատարակչական մրցույթում: Առաջիկայում կթարգմանվեն եվրոպական  տարբեր ժամանակակից բեսթսելլերներ, որոնցից մեկն էլ հենց Օյգեն Ռուգենի գիրքն է:

Վեպը գերմաներենից հայերեն է թարգմանել Մարիամ Գուրզադյանը, խմբագրել է Աննա Բախշյանը:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 13:00-ին, Ani  Grand հյուրանոցում։  Հասցեն՝  Հանրապետության  65: Մուտքն ազատ է:  

Կարդացեք նաև

Տարածել