Newmag-ը հաղթել է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մրցույթում. կթարգմանվի եվրոպական 6 մրցանակակիր, ժամանակակից վեպ
ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հրատարակչական նախագծի նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում նպաստել եվրոպական գրականության տարածմանը և եվրոպական լսարանին ներկայացնել քիչ թարգմանվող լեզուների գրականությունը։
Գրեթե 10 տարի անցկացվող այս մրցույթին մասնակցում են Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների 200-ից ավելի հրատարակչություններ։ Առաջին անգամ այս մրցույթում հաղթել է Հայաստանը: Newmag-ը առաջին հայկական հրատարակչությունն է, որի ներկայացրած ծրագիրը արժանացել է հավանության, հաղթել մրցույթում և շահել դրամաշնորհ։
Newmag-ի ներկայացրած ծրագիրը կոչվում է «Ճգնաժամի թեման եվրոպական գրականությունում»։ Նախագծի նպատակն է թարգմանել եվրոպացի գրողների 6 գիրք հայերեն և հայ գրողի 1 գիրք ֆրանսերեն և գերմաներեն: Նախագծի նպատակն է հայկական գրաշուկա բերել տարբեր գրական ձայներ:
Բուլղարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Շվեդիայի ընտրված գրքերը ներկայացնում են տարբեր տեսակի ճգնաժամեր՝ տարիքային, սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ պատերազմական:
Թարգմանական գրականության բազմազանության բացակայությունը հանգեցնում է մշակութային փոխանակման բացակայությանը: Բուլղարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Շվեդիայի ընտրված գրքերը ներկայացնում են տարբեր տեսակի ճգնաժամեր՝ տարիքային, սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ պատերազմական:
Նախագծի նպատակն է թարգմանել գրական ստեղծագործություններ, որոնք արտացոլում են ամենադժվար հանգամանքներում և ծայրահեղ անհրաժեշտության իրավիճակներում հայտնված առավել խոցելի մարդկանց՝ փախստականների, տարեցների, էթնիկ, տարածքային և քաղաքական հակամարտությունների մեջ ներգրավվածների իրական պատկերը:
Այս նախագծով հայ ընթերցողին կներկայացվեն գրքեր, որոնք կօգնեն հաղթահարել հետկորոնավիրուսային և հետպատերազմյան ճգնաժամը: Ճգնաժամի պատմությունները ցույց են տալիս, որ մարդիկ միայնակ չեն իրենց դժվարություններում, ավելին, շատ հաճախ այդ խնդիրները նույնն են, ճիշտ այնպես, ինչպես դրանց առերեսումն ու հաղթահարումը։
Մայիսի 16-ին, ժամը 13։00-ին Անի Գրանդ հյուրանոցում կազդարարվի ծրագրի մեկնարկը և կներկայացվեն առաջին երկու վեպերը։
Ճգնաժամի թեման եվրոպական 6 գրքերում ներկայացված է տարբեր տեսանկյուններից, տարբեր մշակութային միջավայրերում։ Դրանք ապացուցում են, որ ճգնաժամը, որտեղ էլ որ դրա պատճառները լինեն, կարող է և միշտ հաղթահարվում է անձնական կամքով և քաջությամբ, համատեղ և միասին:
Եվրոպական 6 վեպերից 2-ն արդեն պատրաստ են։ Մայիսի 16-ին, ժամը 13։00-ին Անի Գրանդ հյուրանոցում կազդարարվի ծրագրի մեկնարկը և կներկայացվեն առաջին երկու վեպերը։
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)
Գիտելիքը, շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են. Արամ Կայֆաջյանի հարցազրույցը՝ Արտակ Ալեքսանյանին (լուսանկարներ)
Summer Fest2026-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» գիրքը (թրեյլեր)