BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Ֆրեդերիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը»

Տեղի ունեցավ Ֆրեդերիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկար)

newmag-y-n

«Ուվե անունով մարդը» վեպ է շվեդ մի թոշակառուի մասին: Կնոջ մահից հետո ապրում է միայնակ, իր տանը՝ գրեթե ամեն ինչից ու բոլորից դժգոհ։ Հարևանները նրան համարում են անտանելի ծերուկ, նա էլ իր շրջապատին՝ զազրելի ու ապիկար: Newmag-ն այս գիրքը թարգմանել ու հրատարա

Նոր գիրք  Newmag հրատարակչությունից՝ շվեդ միայնակ, մռայլ ու դժգոհ թոշակառու Ուվեի մասին: Մարդ, որին համառ ու բարի հարևաններն այդպես էլ թույլ չեն տալիս նույնիսկ ինքնասպան լինել: Գրքի հայերեն թարգմանության խմբագիր Աննա Բաշխյանի խոսքով, խմբագրելու ընթացքում հնարավորություն է ստանում նաև կարդալ, ծանոթանալ ժամանակակից բեսթսելլերներին: Կերպարների ընտրությունը համարում է համոզիչ ու բնական. «Հարևանուհին՝ պարսկուհի Փարվանեն ներխուժում է նրա կյանք, զբաղեցնում է, մոտիվացնում է Ուվեին, կարգավորում է կյանքը»:

  

Գիրքն առաջին հայացքից է մռայլ, կոպիտ ու փնթնփան մարդու մասին: Իրականում պեդանտ ծերուկն ունի մեծ սիրտ՝ փոխաբերական ու նաև ուղիղ՝ ֆիզիկական իմաստով: Դա կարողանում է բացահայտել փախստական Փարվանեն: Խմբագիրը փորձում է արդարացենել փնթփնթան ծերուկի բնավորությունը. «Կորցրել է սիրելի կնոջը: Քոթեջային թաղամասում է ապրում: Ունի իր միապաղաղ կյանքի ռիթմը: Ամեն օր ստուգում է ավտոտնակների կողպեքները: Նոթատետրում գրում է մեքենաների մակնիշները»:

Սկանդինավյան վեպն արդեն հայերեն է՝ շնորհիվ Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա»  նախագծի շնորհիվ: Newmag-ի այս նախագծի համակարգող Դավիթ Սարգսյանի խոսքով, «Ստեղծարար Եվրոպա» հրատարակչական մրցույթն անցկացվում է 10 տարուց ավելի, և Newmag-ն առաջին հայկական հրատարակչությունն է, որ հաղթել է, ծրագրով թարգմանվելու է 6 գիրք. «Ծրագիրը ներառելու  է գրքեր, որոնք արծարծում են Ճգնաժամի թեմաները եվրոպական գրականության մեջ: Մենք բոլորս ապրում ենք ճգնաժամերի մեջ՝ անձնական, սոցիալական, հետպատերազմական: Հաղթել ենք մրցույթը, ընտրում ենք գրքեր, որոնք կարդում է ամբողջ աշխարհը»:

 

«Ուվե անունով մարդը»  բեսթսելլեր է դարձել նախ Շվեդիայում, հետո՝ Եվրոպայում ու Միացյալ նահանգներում: 42 շաբաթ եղել է Նյու Յորք թայմսի բեսթսելերների շարքում: Գրքի հեղինակը Ֆրեդրիկ Բաքմանն է: Սա հեղինակի դեբյուտային գիրքն է: Բաքմանը խնամում է երեխաներին, մինչ կինն աշխատում է, ու տարին մեկ գրում է մեկ բեսթսելլեր: Ուվեից հետո ևս 8 գիրք է գրել:

Ու չնայած հրատարակիչները հերթով մերժում էին տպել այս գիրքը, 4 տարի անց գիրքը դարձավ համաշխարհային բեսթսելլեր, բարձրացավ մեծ էկրան, առաջիկայում կնկարահանվի ևս մեկ ֆիլմ՝ գլխավոր դերում՝ Թոմ Հենքսը՝ նկատում է Աննա Բախշյանը. «Շատ լուսավոր պահեր կան, մեծ լավատեսություն կա, մարդկային ջերմ հարաբերություններ կան: Չպետք է անտարբեր լինել, մարդուն մենակ թողնել»:

Ստեղծարար Եվրոպա նախագծով շուտով Newmag հրատարակչությունը կներկայացնի բուլղարական ու իսպանական վեպերը:

Կարդացեք նաև

 

Տարածել