«Ուվե անունով մարդը»՝ տրագիկոմեդիկ վեպ շվեդ թոշակառուի մասին (տեսանյութ)
Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» գիրքը հրատարակվելուն պես բեսթսելլեր դարձավ Շվեդիայում, ապա՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Օրերս գրքի հայերեն թարգմանությունը ներկայացրեց Newmag-ը: Շվեդ ժամանակակից գրողին հաջողվել է վեպում մեկտեղել մեկ մարդու տրագեդիան և կոմե
Հրատարակիչները մեկը մյուսի հետևից մերժել էին Ֆրեդրիկ Բաքմանին, հրաժարվել էին Ուվեից։ Նյու Յորք Թայսմի հետ զրույցում հեղինակը հետաքրքիր մանրամասներ է պատմել. «Մի հրատարակիչ ինձ ասաց, որ գիրքը լավն է, ես էլ գրական ձիրք ունեմ, սակայն սա հրատարակելը կոմերցիոն պոտենցիալ չունի»։
Հրատարակիչը բախտորոշ սխալ էր թույլ տվել։ Ընդամենը 4 տարի անց գրքի 3 միլիոն օրինակ վաճառվել էր ամբողջ աշխարհում, թարգմանվել արաբերեն, թուրքերեն, ճապոներեն ու 40 այլ լեզուներով. «Ոչ ոք չէր հասկանում, թե ինչու է գիրքն այդքան պահանջված: Կորեացի հրատարակիչներն ընդհանրապես շփոթվել էին»։
«Ուվե անունով մարդը» 42 շաբաթ եղել է New York Times-ի բեսթսելլերների ցանկում։ Գրական ֆենոմենը հեղինակը բացատրում է էմոցիոնալ առանձնահատկությամբ։ Յուրաքանչյուր ընթերցող Ուվեի մեջ կարող է գտնել ծանոթ հույզեր ու մտքեր։
Ուվե անունով մարդը վեպի առանցքում 59-ամյա միայնակ, խոժոռ, զայրացած մարդն է։ Նա դիմադրում է փոփոխվող աշխարհին, հավատարիմ է մնում պահպանողական ապրելակերպին, կոպտում է բոլորին ու գրքի սկզբում թողնում բացասական կերպարի տպավորություն։
Բայց ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսի ներաշխարհն ու հասկանում, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, կյանքն էլ միայն սեւ-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում ունի մեծ սիրտ և մարդկանց օգնելու մեծ առաքելություն։
Կարդացեք նաև
- Newmag-ը հաղթել է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մրցույթում. կթարգմանվի եվրոպական 6 մրցանակակիր, ժամանակակից վեպ
- Համաշխարհային բեսթսելլերը վերջապես հայերեն. Newmag-ը ներկայացնում է Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» վեպը (թրեյլեր)
- Newmag-ն ազդարարեց «Ստեղծարար Եվրոպայի» հրատարակչական ծրագրի մեկնարկը. Ներկայացվել է հյուսիս-եվրոպական երկու բեսթսելլեր (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Ֆրեդերիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկար)