Դիզելգեյթ. Գերմանիայում ձերբակալել են Audi-ի գործադիր տնօրենին

June 18, 2018

Այժմ ընթանում է քննություն, Մյունխենի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Audi կոնցեռնին, քանի որ ավտոարտադրող ընկերությունը կեղծել է իր շարժիչների մասին օբյեկտիվ տեղեկությունը և չի խոստովանել, որ շարժիչները անթույլատրելի մեծ վնաս են հասցնում բնությանը: Ընկերության գործադիր տնօրենի տանը խուզարկություններ են անցկացվել: Audi-ի դեմ հայցերի թիվը հասել է 20-ի:

Ընկերության գործադիր տնօրենի տանը խուզարկություններ են անցկացվել: Audi-ի դեմ հայցերի թիվը հասել է 20-ի:

Դիզելգեյթի սկանդալը ծագել էր դեռ 2015-ի սեպտեմբերին, այն ժամանակ ԱՄՆ իշխանությունը Volkswagen-ին, որի մասն է կազմում Audi կոնցեռնը, մեղադրել էր իր շարժիչներից արտանետվող գազի մասին տեղեկությունը կեղծելու մեջ: 2016 թվականին ԱՄՆ իշխանությունը ստիպել էր Volkswagen-ին հետ կանչել ԱՄՆ ներմուծված մոտ կես միլիոն ավտոմեքենաները, որոնք ԱՄՆ-ում էին հայտնվել 2009-ից 2015 թվականներին: Համանման հետաքննություններ էին սկսվել նաև այլ երկրներում:
Համանման հետաքննություններ էին սկսվել նաև այլ երկրներում:

Պարզվել է, որ կեղծիքների պատճառով 11 միլիոն ավտոմեքենա է արտահանվել՝ խախտելով բազմաթիվ երկրների օրենքներն ամբողջ աշխարհում: 2017 թվականին Volkswagen-ն ընդունել էր մեղադրանքները քրեական բնույթի 3 հանցագործություններում և պատրաստակամություն էր հայտնել փոխհատուցել ԱՄՆ-ին՝ վճարելով 4.3 միլիարդ դոլար խնդիրը կարգավորելու համար:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։