«Ուժերի նոր բալանս». Ռուսաստանի հաջողություններն ու պարտությունները երկրի ներսում և աշխարհով մեկ

November 24, 2022

«Ուժերի նոր բալանս» գիրքը գորբաչովյան վերակառուցման արտաքին քաղաքական ժառանգության, ելցինյան հախուռն 1990-ականների և Վլադիմիր Պուտինի շարունակվող երկարատև կառավարման մասին է: Այս տարիների միջազգային քաղաքականության գլխավոր արդյունքների և դասերի, այն հաջողությունների, որոնք պետք է անպայման պահպանել ապագայի համար, այն անհաջողությունների, որոնք պետք է շտկել, ուղղել, փոխել՝ առաջարկելով նոր մոտեցումներ: Գրքից առանձնացրել ենք դիտարկումներ, որոնք չափազանց արդիական են ու արժեքավոր նյութ ու վերլուծություններ կատարելիս:

1. Ժամանակակից ռուսաստանյան կապիտալիզմի, քաղաքական համակարգի, սոցիալական հարաբերությունների զարգացման 3 տասնամյակների ընթացքում ոչ միայն հարուստ փորձ է կուտակվել, այլև ի հայտ են եկել հսկայական թվով հակասություններ և խնդիրներ, որոնք այսպես թե այնպես պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս քաղաքական և տնտեսական մոդելն ավելի ու ավելի է սպառում իրեն: Ավելի ու ավելի է զգացվում արժեքային դատարկությունը:

2. Ռուսաստանի համար արտաքին քաղաքականությունը ոչ այնքան ներքինի արտացոլումն է, որքան կարևոր, ինքնուրույն գործոն, որ հաճախ գործուն ազդեցություն է ունենում երկրի ներքին կյանքի վրա: Այսօր էլիտաների մակարդակում գլխավոր ջրբաժանն անցնում է նրանց միջև, ովքեր իրենց մասնավոր և կորպորատիվ շահերի լավագույն իրացումը տեսնում են գլոբալ հարաբերություններում Ռուսաստանի տեղակայմամբ՝ պետության սահմանափակ և ծառայողական դերակատարմամբ:

3. Այսօր էլ ռուսաստանյան վերնախավը հիմնականում մարդկանց խմբակ է, որտեղ ոչ միայն խմբային շահերն են վեր դասվում ազգային և պետական շահերից, այլև մեկուսացած են սեփական երկրից, փաստացի՝ ապրում են երկրի հաշվին:

4. 1990-ականների ձևախեղման հետևանքով Ռուսաստանում հայտնվեց իշխող էլիտա, որը բացարձակապես ցանկություն չուներ ծառայելու որևէ մեկին կամ որևէ գաղափարի:

5. Ռուսաստանը դուրս եկավ Արևմուտքի ուղեծրից, որի ծայրամասում էր գտնվում խորհրդային ժամանակաշրջանի վերջին փուլից:

6. Ռուսաստանի համար գլխավորը ոչ թե ինքնին աշխարհակարգն է, այլ Ռուսաստանի տեղն այդ աշխարհակարգում:

                                                                                                                    

7. Ուկրաինայի անկախացումը Ռուսաստանից Ռուսաստանին միաժամանակ ազատում է այս երկրի հետ կապված հույսերից ու պատրանքներից:

8. Ռուս ազգի գլխավոր քաղաքական արժեքը դա նրա պետությունն է:

9. Ռուսաստանը ոչ միայն դադարել է կայսրություն լինելուց, այլև արդեն դուրս է գալիս հետկայսերական կարգավիճակից և դառնում է ինքնաբավ, բազմազգ պետություն, որը համախմբված է ռուս ազգի շուրջ: Դրանում կարևորագույն դեր են խաղացել Ուկարինայի իրադարձություններն ու Բելառուսում ընթացող պրոցեսները:

10. Ի տարբերություն եվրոպական ժամանակակից արժեհամակարգի, ռուսական հիմնական արժեքները բավականին պահպանողական են: Դա վերաբերում է այնպիսի հիմնարար հարցերին, ինչպիսիք են ընտանիքի կարևորությունն ու ընդհանրապես՝ գոյությունը, սեռի վերաբերյալ ավանդական հայացքները, կրոնի դերը մարդուն անձնական կյանքում, ինչպես նաև հասարակության մեջ: Այս տարբերությունները մեծ նշանակություն ունեն Ռուսաստանի՝ միջազգային հարաբերությունների վրա:

Կարդացեք նաև