10 հայտնի գիտական թեզ, որոնց վաղուց չպետք է հավատալ

April 18, 2016

ԱՌԱՍՊԵԼ 1. Արևը դեղին գույնի է:
Գրեթե յուրաքանչյուրը, ում հարցնեք արևի գույնի մասին, վստահ կպատասխանի, թե այն դեղին է: Իրականում այդքան էլ այդպես չէ: Արևը միայն թվում է դեղին  լույսը մթնոլորտի միջով անցնելու պատճառով: Իսկ ընդհանրապես արևը սպիտակ է:
ԱՌԱՍՊԵԼ 2. Սահարան ամենամեծ անապատն է:
Մենք սովոր ենք կարծել, թե անապատ, ուրեմն՝ շատ ավազ և խիստ շոգ: Իրականում անապատ կարող է համարվել ցանկացած տեղանք, որ հարթ է, զուրկ որոշակի կենդանական ու բուսական աշխարհից: Հետևաբար՝ ամենամեծ անապատը Երկրի վրա ոչ թե Սահարան է, այլ Անտարկտիդայի անծայրածիր սառցե տարածությունները:
ԱՌԱՍՊԵԼ 3. Բջջային կապը աշխատում է արբանյակների միջոցով:
Այս լեգենդը տարածվեց` ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող հաղորդագրությունների պատճառով, թե հերթական «կապի արբանյակն» է հայտնվել տիեզերքում: Սակայան դրանք ամենևին առնչություն չունեն բջջային կապի հետ: Իրականում մեր սմարթֆոնն ազդանշանը ստանում է շղթայական՝ բազային մի կայանից փոխանցվելով մյուսին: Նույնիսկ երբ դուք այլ մայրցամաքում ապրող ծանոթի հետ եք խոսում, տվյալները փոխանցվում են ստորջրյա մալուխներով:
ԱՌԱՍՊԵԼ 4. Մեծ Չինական պատը միակ ձեռակերտ օբյեկտն է, որ երևում է տիեզերքից:
Այս առասպելը ծնվել  է դեռ 17-րդ դարում և այնքան ամուր է հաստատվել, որ մինչև հիմա կարելի է հանդիպել աշխարհագրության ու պատմության ուսուցիչների, որոնք վստահորեն փոխանցում են այն աշակերտներին: Սակայն, այսօր արդեն հստակ ապացուցված է՝ Մեծ Չինական պատը անհնար է տեսնել ոչ տիեզերքից, ոչ էլ Լուսնից առանց հատուկ օպտիկական սարքավորումների: Դա բացատրվում է նրանով, որ պատը այնքան էլ մեծ չէ ( մաքսիմում՝ 9,1 մ ) և մոտավորապես  նույն գույնի է, ինչ հողը, որի վրա կառուցված է:
ԱՌԱՍՊԵԼ 5. Կայծակը երբեք երկրորդ անգամ նույն տեղը չի հարվածում:
Հարվածում է: Հատկապես, երբ այդ տեղը բարձր է Երկրի երեսից: Օրինակ, Նյու Յորքի Empire State Building երկնաքերին կայծակը հարվածում է տարեկան 100 անգամ:
ԱՌԱՍՊԵԼ 6. Երկիրը փուչիկի ձև ունի:
Իրականում Երկիրը իդեալակն փուչիկի տեսք չունի: Ամենօրյա պտույտի պատճառով այն մի փոքր թեքված է բևեռներից: Բացի այդ պետք է հաշվի առնել, որ աշխարհամասերի բարձրությունը տարբեր է, նաև Երկրի ծածկույթը խեղաթյուրում են մակընթացային դեֆորմացիաները: Հետաքրքիր է, որ գոյություն ունենք Երկրի ձևը որոշելու մի քանի եղանակներ, որոնցից յուրաքանչյուրը հիմք է հանդիսացել կոորդինատների առանձին համակարգի համար:
ԱՌԱՍՊԵԼ 7.  Էվերեստը Երկրի ամենաբարձր գագաթն է:
Սա ոչ այնքան առասպել է, որքան ոչ ճշգրիտ տղեկեություն: Իրականւմ, այո, Էվերեստը ամենաբարձր լեռն է, եթե հաշվենք ծովի մակարդակից: Բայց եթե հիմք ընդունենք ստորոտը, ապա ամենաբարձր լեռը Մաունա-Կեան է (10 203 մ): «Սպտակ լեռ» վահանաձև տիպի հանգած հրաբուխ է Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում, որի մեծ մասը ծածկված է ջրով: Իսկ եթե հաշվենք Երկրի կենտրոնից, ի հայտ կգա ևս մեկ «ամենաբարձր գագաթ»՝ Չիմբորասոն (Էկվադոր):
ԱՌԱՍՊԵԼ 8.  Ջուր փոխանցում է էլեկտրականությունը:
Բոլորը գիտեն, որ էլեկտրոնային սարքավորումներն ու ջուրը անհամատեղելի են: Իրականում ջուրը էլեկտրամեկուսիչ է: Պարզապես ջրում գրեթե միշտ առկա են լինում կեղտոտ ավելցուկներ, որոնք էլ փոխանցում են հոսանքը:
ԱՌԱՍՊԵԼ 9. Անկշռությունը ձգողականության բացակայությունն է:
Մենք բոլորս էլ տեսել ենք կադրեր, որոնցում  տիեզերագնացները անկշիռ վիճակում լողում են օդում: Շատերը կարծում են, թե տիեզերանավը Երկրից  մեծ հեռավորության վրա է , այդ պատճառով չի գործում ձգողականության օրենքը: Իրականում՝ 350կմ բարձրության վրա, րտեղ գտնվում է տիեզերակայանը, ազատ անկման արագացումը մոտ 8,8մ/վ² է, ինչը 10 %-ով պակաս է, քան Երկրի վրա: Անկշռությունը տիեզերանավում առաջանում է ուղեծրի շուրջ Միջազգային տիեզերական կայանի անընդհատ պտույտով: Հենց դրա արդյունքում է, որ տիեզերագնացները օդում լողում 7,9 կմ/վ արագությամբ:
ԱՌԱՍՊԵԼ 10. Հնում մարդիկ կարծում էին՝ Երկիրը հարթ է:
Ընդունված է համարել, որ հնագույն քաղաքակրթություններում հավատում էին լեգենդին, թե Երկիրը տափակ է, որը պահում են  երեք փղերը, որոնք էլ կանգնած են կրեաների վրա: Եվ միայն Վերածննդի դարաժրջանում ու շնորհիվ աշխարհագրական մեծ բացահայտումների աշխարհը համոզվեց՝ Երկիրը կլոր է: Իրականում այս պնդումը հեռու է իրականությունից: Արդեն մ.թ.ա. 330 թվականին Արիստոտելը փաստեր առաջադրեց Երկրի կլորության մասին, իսկ 1-ին դարում Պլինիոս Ավագը գրում էր այդ մասին, որպես արդեն իսկ հաստատված ու համընդհանուր ընդունված իրողության: Թեպետ, մեր օրերում էլ կան մարդիկ, որ մտածում են՝ Երկիրը տափակ է, իսկ աշխարհի ղեկավարները միջազգային պայմանագիր են կնքել այդ փաստը թաքցնելու համար (այս տեսակետը համառորեն պաշտպանում են՝ որոշ հետամնաց իսլամական երկրներ և ամերիկացի ռեփեր B.o.B-ը):