Ծայրահեղորեն տարբեր, բայց վառ տաղանդով. Beth Hart & Joe Bonamassa

April 1, 2015

BETH HART & JOE BONAMASSA
SEESAW
Արդեն երկրորդ անգամ հանդիպում են ժամանակակից բլյուզի համարյա արքա Ջո Բոնամասան և մեր օրերի տաղանդավոր, բազմադեմ ու անկանխատեսելի երգչուհի Բեթ Հարթը: Ցնցումը սկսվում է հենց առաջին՝ «Them There Eyes» երգից, որը ժամանակին Բիլի Հոլիդեյի հաղթաթուղթն էր: Սաքսոֆոնաշեփորատրոմբոնային ակտիվ միջամտությունները ուղղակի էյֆորիկ մթնոլորտ են ստեղծում: Հետո գալիս է «Close to My Fire»-ը՝ իր հնաոճ փաթեթավորմամբ և հմայիչ-ամոթխած էրոտիկայով, հետո՝ ևս ինը երգ՝ Թինա Թրների, Էտա Ջեյմսի, Էլ Գրինի, Բադի Մայլսի, «Blood, Sweat and Tears» խմբի, Մելոդի Գարդոյի և այլոց միմյանցից ծայրահեղորեն տարբեր, բայց այս երկուսի վառ տաղանդով միավորված երգեր: Այսպիսի հանդիպումից միայն լավագույնն էր պետք սպասել, և նրանք մեզ տալիս են դա:
Հեղինակ՝ Ալիս Քալանթարյան

newmag #47