Instagram-ի ամենաշատ հետևորդ ունեցող աստղ Սելենա Գոմեզը հեռացել է սոցցանցից և բացատրել պատճառը

March 17, 2017

Մեկ ամիս անց, երբ Սելենա Գոմեզը դարձավ Instagram-ի ռեկորդակիր, ունենալով 110 մլն հետևորդ, երգչուհին որոշեց հեռանալ սոցցանցից և ջնջել ծրագիրը իր հեռախոսից:
Սելենան, որ միշտ փորձել է անկեղծ լինել իր երկրպագուների հետ, ահա թե ինչպես է բացատրել իր հեռանալը:
- Մարդիկ ցանկանում են ինձ տեսնել գրեթե միշտ իդեալական, երբեմն դա ստացվում է, երբեմն ոչ: Բայց ես նաև ահավոր խոցել էի դառնում, որովհետև ասում էի բաներ, որ չպետք է ասեի, մինչդեռ ինձ համար անկեղծ լինելը շատ կարևոր է:   
http://www.instagram.com/p/BRtG5iTgB9x/?taken-by=selenagomez&hl=en
Սելենան իր որոշումը բացատրում է հոգեկան առողջությունը պահպանելու ցանկությամբ: Ընդ որում նա երբեք էլ չի թաքցրել, որ ունի այդ խնդիրը, ավելին երկու անգամ հոգեբանական բուժում է ստացել` վերջին համերգային տուրից հետո:
- Երբ ես դարձա Instagram-ի ամենաշատ հետևորդ ունեցողը անձը, ես սկսեցի վախենալ, որովհետև հասկացա, որ անընդհատ մտածում էի այդ մասին: Դրա մասին խորհելով քնում ու արթնանում: Այն ինձ սպառում էր: Ավելին, իմ մոտ այն արդեն հիվանդություն, որովհետև մտածում էի այն հաջորդ նկատի մասին,որ պետք է հրապարակեմ: Օրվա ավարտին ես ինձ ուղղակի ահավոր վատ էի զգում: Վատ էի զգում, այն գիտակցումից, որ այդքան էներգիա ու ուշադրություն եմ վատնում, որ այն ինձ համար այդքան կարևոր է դարձել: Ես անընդհատ ռադառի տակ էի:
http://www.instagram.com/p/BRtGzF7APVs/?taken-by=selenagomez&hl=en
 
90 օր հոգեբուժական ծառայություն անցնելու հետո, Սելենա Գոմեզը կհայտնվի Vogue ամսագրի շապիկին: Netflix վիդեոցանցում էլ կներկայացնի «13 պատճառ, թե ինչու» մինիսերիալը, որտեղ ոչ միայն խաղում է, այլև հանդես է գալիս որպես պրոդյուսեր:
Մինչ իր հաջողակ կարիերան շարունակվում է, նա պնդում է, որ գտնվում է իր իսկ փառքի ճնշման տակ:
- Տեսեք, ես սիրում եմ իմ գործը և հասկանում եմ, որքան հաջողակ եմ, բայց սա չեմ կարող ասել բարձրաձայն` առանց մեծամիտ կամ տարօրինակ տպավորություն թողնելու: Երանի մարդիկ մոռանային իմ մասին:
http://www.instagram.com/p/BQ6YdwLga_Y/?taken-by=selenagomez&hl=en