50/50. Ի՞նչ են ակնկալում սեքսից կանայք և տղամարդիկ

August 5, 2015

Ենթադրվում է, որ ժամանակակից աշխարհում սեքսի վերաբերյալ կանանց վերաբերմունքն ու պահանջմունքները փոխվել են: Ամերիկյան «Sex» ամսագիրը հարցում է անցկացրել և պարզել, թե հակառակ սեռերն ինչ ակնկալիք ունեն սեքսից:
Այսպիսով, կանայք սեքսուալ հարաբերություններում փնտրում են էմոցիոնալ մտերմություն, քնքշանք և պաշտպանվածության զգացում, իսկ տղամարդիկ՝ կիրք, անակնակալ:
Ամերիկյան ամսագիրը հրապարակել է երկու սեռերի հիմնական 3 ցանկությունները:
Կանայք ցանկանում են.


  • զգալ իրենց գեղեցիկ, միակ և անկրկնելի, սիրված և պաշտպանված,

  • ուզում են, որ իրենց ‹‹երես տան››, գրկեն, համբուրեն,

  • վստահություն, որ կարող են իրենց զգացմունքներից խոսել:


Տղամարդիկ ակնկալում են.

  • որ կանայք հաճախ համաձայնվեն սեքսով զբաղվել, սեքսուալ ներքնազգեստներ կրեն և նախաձեռնող լինեն անկողնում,

  • անթիվ անակնկալ սեքսեր,

  • մեղավորության զգացում չունենալ սեփական ցանկությունների համար: