Սինգապուր. Փոքր երկրի անհավանական վերելքի պատմությունը

September 3, 2016

Լի Կուան Յուն Լոնդոնում կրթություն ստացած փաստաբան էր, Ժողովրդական գործողությունների կուսակցʡթյան անդամ: 1954թ.-ին՝ 31 տարեկանում, նա դարձավ կուսակցության առաջնորդ, իսկ 1959 թվականին կուսակցությունը իշխանության եկավ երկրում: Յուն դարձավ վարչապետ և կառավարեց երկիրն ավելի քան 30 տարի: Իսկ հետագա տարիներին շարունակեց մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը իբրև երկրի ավագ, այնուհետև՝ խորհրդատու նախարար:
Այս փոքրիկ երկրի պատմությունը ցwuյց է տալիս, որ երկրի չափերը բոլորովին էլ աﬔնակարևորը չեն: Փորձեք պատկերացնել, Սինգապուրի զբաղեցրած տարածքն ընդամենը 714,3 կմ² է՝ շուրջ 40 անգամ փոքր Հայաստանից կամ ընդամենը 3,5 անգամ մեծ Երևանից:
Ի՞ՆՉ ԷՐ ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԻՆԳԱՊՈՒՐԸ
1867 թվականից սկսած Սինգապուրը Բրիտանական կայսրության գաղութ էր՝ ﬕ փոքրիկ կղզի ծովային ճանապարհների խաչﬔրուկում՝ անգլիական ռազմաբազայով և փոքրիկ ադﬕնիստրատիվ հաստատություններով: Երբ Անգլիան սկսեց կորցնել իր ազդեցությունը աշխարհում, գաղութները սկսեցին անկախություն ձեռք բերել: Սինգապուրն ուներ երկու ճանապարհ՝ ﬓալ Մալազիայի կազմում, կամ անկախություն հռչակել: Նա ընտրեց երկրորդ տարբերակը: Սինգապուրի համար այդ փոփոխությունները վտանգ էին ներկայացնում, բայց նաև դուռ էին բացում նոր հնարավորությունների համար: Երիտասարդ երկիրը չուներ սեփական բանակ և այժմ ստիպված էր ինքնուրույն մրցակցել խոշոր հարևանների հետ:
Լի Կուան Յուն, ով արդեն երկրի վարչապետն էր, հրաշալի ստրատեգ էր և դիվանագետ: Նա լավ կապեր ուներ Մեծ Բրիտանիայի ղեկավարության հետ և նրա ջանքերի շնորհիվ անգլիացիները հնարավորինս երկար ﬓացին Սինգապուրում, և վերջինս հասցրեց սեփական բանակ կազﬔլ և Մեծ Բրիտանիայի օգնությամբ զինել այն: Իսկ հետ Լի Կուան Յուն բարեկամական հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի հետ, ով այդ տարիներին իր համար հենակետեր էր փնտրում ամբողջ աշխարհով ﬔկ: Սինգապուրը ստացավ խոշոր ներդրուﬓեր երկրի տնտեսությունը զարգացնելու համար:
Չնայած այս աﬔնին՝ քաղաքական գործիչներն ու տնտեսագետները պնդում էին. Սինգապուրը չի կարող գոյատևել ինքնուրույն. այն չունի խﬔլու ջուր և անգամ շինարարական ավազ ստիպված է գնել հարևաններից: Երկրում չկար զարգացած տնտեսություն, մարդկանց մեծամասնությունը չուներ կրթություն, փոխարենը կային ամենատարբեր քաղաքական ուղղվածություններ՝ կոմունիստներից ﬕնչև ազգայնականներ, և կար հարևան գրեթե բոլոր երկրների թշնամական վերաբերմունք: Իսկ աﬔնաﬔծ խնդիրը թերևս գործազրկությունն էր, որն օր օրի աճում էր: Սակայն, ինչպես ասում են, անելանելիությունը թերևս լավագույն ուսուցիչն է, և այն ստիպում է մարդկանց փոխել հանգամանքները:

Ի՞ՆՉ ՈՐՈՇԵՑ ԱՆԵԼ ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒՆ


Սինգապուրը գնաց մյուսներից տարբերվելու, ավելի օպտիմալ, գործնական ուղիներ և լուծուﬓեր փնտրելու ճանապարհով: Դա վերաբերում էր աﬔն ինչին՝ սկսած անվտանգության, բանակի, ներդրուﬓերի հարցերից ﬕնչև աղբահանության, երկրի կանաչապատման և այլ փոքր հարցերի: Այս աﬔնը ﬕասին ստեղծեցին այն տարբերությունը, որով այսօր առանձնանում է Սինգապուրը: Դա նշանակում էր, որ բնակչությանը պետք էր կրթել և ապահովել անհրաժեշտ աﬔն ինչով, որպեսզի նրանք կարողանային հասնել նշված մակարդակներին: Եվ Լի Կուան Յուն սկսեց դպրոցների, հասարակական կենտրոնների ու կազմակերպությունների ﬕջոցով փոխել մարդկանց ու վերացնել վատ սովորությունները:
Յուրաքանչյուր ներդրողի այցի մասին նախապես տեղյակ լինելով՝ վարչապետը հոգում էր այն մասին, որ նրա ամբողջ ճանապարհը՝ օդանավակայանից մինչև հյուրանոց և հյուրանոցից մինչև վարչապետի գրասենյակ, մաքուր, կանաչապատ ու ծառաշատ լինի: Շուտով քաղաքի ամբողջ կենտրոնը դարձավ այդպիսին:
ԱՄԵՆԱԹԱՆԿ ՌԵՍՈՒՐՍԸ՝ ՄԱՐԴԸ
Լի Կուան Յուն առաջնորդվում էր այն սկզբունքով, որ աﬔնաընդունակ մարդը, որ կար իր տրամադրության տակ, պետք է զբաղեցներ աﬔնապատասխանատու պաշտոնը (սովորաբար դա լինում էր ֆինանսների նախարարի պաշտոնը): Նա որդեգրել էր նպատակային կառավարման սկզբունքը, այն է՝ նախարարի առջև նպատակ էր դնում և նրան հանարավորություն տալիս իրագործել այն: Դա հրաշալի աշխատում էր, եթե նախարարն ինքն էլ նորարար, նախաձեռնող ու արագ կողﬓորոշվող մարդ էր լինում: Պետական աշխատողները նաև շատ բարձր աշխատավարձ էին ստանում, ինչը լավագույն մասնագետներին մոտիվացնում էր աշխատել հենց կառավարությունում:
Ավելի ուշ արտասահմանում սովորած այս մասնագետների շնորհիվ Սինգապուրում ի հայտ եկան առաջին տեղացի ձեռնարկատերերը և խոշոր ձեռնարկությունները: Դրանից հետո որոշում ընդունվեց նաև պետական կառավարուﬕց դուրս բերել այլ կարևորագույն կառույցներ և դրանք նույնպես դարձնել արդյունավետ ու մրցունակ ընկերություններ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՂԱԿԸ
Եթե 60-ականների սկզբին ինչ-որ ﬔկն ասեր, որ Սինգապուրը ֆինանսական խոշորագույն կենտրոն է դառնալու, բոլորը նրան խելագար կհամարեին: Սակայն այս անգամ էլ Սինգաուրին օգնության հասավ ճիշտ տեղում գտնվելու և ճիշտ կողﬓորոշվելու հանգամանքը: Ֆինանսական շուկայում կարևոր դեր խաղալու համար Սինգապուրը գտնվում էր շատ հարմար ժամային գոտում: Թեև տարածաշրջանի շատ այլ մայրքաղաքներ էլ կարող էին հավակնել այդ դերին, սակայն պակաս կարևոր չէին նաև այս քաղաք-պետության գործադրած ջանքերն այդ ուղղությամբ:
Այս համարձակ ﬕտքը ծագեց կառավարության տնտեսակական գծով խորհրդատուի՝ դոկտոր Վինսեﬕուսի գլխում, ով հասկացավ, որ Սինգապուրը իր ժամային գոտու շնորհիվ կարող է լինել հենց այն պակասող օղակը Սան Ֆրանցիսկոյի և Ցյուրիխի ﬕջև, որը թույլ կտա աշխարհի բանկերին ապահովել շուրջօրյա ֆինանսական շրջանառություն: Եվ չնայած բերենպաստ դիրքին՝ 1968 թվականին Սինգապուրը դեռ «երրորդ աշխարհի» երկիր էր, և հարկավոր էր արտասահմանյան բանկիրներին համոզել, որ այստեղ կան լավ պայմաններ աշխատանքի ու կյանքի համար, կան որակյալ մասնագետներ, բանկային արդյունավետ համակարգ:
Լի Կուան Յուին նաև հաջողվեց ասիական երկրում վերացնել կաշառակերությունը (ձերբակալելով անգամ իր ամենամոտ հարազատներին), արհﬕությունները անպետք կառույցներից վերածել բիզնեսին նպաստող ու սատարող համակարգերի: Իսկ ինչ վերաբերում է բնակչությանը սոցիալապես ապահովելու պատասխանատվությանը, Լի Կուանը որոշեց, որ դա կարող է դառնալ իսկական գլխացավանք, ինչպես եվրոպական ﬕ շարք երկրների դեպքում է դա եղել և որոշեց այլ ելք փնտրել:
Աղբյուրն` այստեղ