#74. Սիրուշո. Իմ եր­գե­րում կան ու­ղերձ­ներ, ո­րոնք քա­ղա­քա­կա­նաց­ված մար­դը կա­րող է քա­ղա­քա­կան հա­մա­րել

May 25, 2017

Սի­րու­շոն հայ­կա­կան է­ստ­րա­դայի ար­քա­յա­դուստրն է­ր՝ ա­ստ­ղային ըն­տա­նի­քից սա­հուն ան­ցնե­լով նա­խա­գա­հա­կան ըն­տա­նիք: Այդ պատ­ճա­ռով դեռ ե­րի­տա­սարդ տա­րի­քից նա սո­վոր է տալ հար­ցազ­րույց­ներ, ու­շա­դիր լի­նել խոս­քի հան­դեպ, զգու­շա­վոր՝ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րում և միշտ փակ՝ ան­ձնա­կան հար­ցե­րում: Քա­ղա­քա­կա­նա­պես կո­ռեկտ է միշտ, դի­վա­նա­գի­տո­րեն է պա­տաս­խա­նում: Ո­մանց նա կա­րող է նույ­նիսկ ձանձ­րա­լի թվալ, բայց մյուս կող­մից՝ Սի­րու­շոն իր և իր շր­ջա­պա­տի օ­րի­նա­կով գի­տի ա­ստ­ղային եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը՝ սա­կա­վա­խո­սու­թյու­նը: Լռել կա­րո­ղա­ցող ա­ստ­ղե­րի մա­սին սո­վո­րա­բար ա­վե­լի շատ տա­րած­վում են մի­ֆեր ու ա­սե­կո­սե­ներ, քան փաս­տեր: Մի­ֆե­րը եր­բեմն ցն­դում են, ա­սե­կո­սե­նե­րը՝ հերք­վում կամ ան­տես­վում:
Հո­լի­վու­դյան կա­նոն­նե­րով, ա­ստ­ղը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ան­հա­սա­նե­լի է­ակ է: Սի­րու­շոն՝ նույն­պես: Մեր զրույ­ցը, որ մեկ ժա­մից ա­վե­լի տևեց, իր նոր ալ­բո­մի մա­սին է, ո­րը թո­ղարկ­վում է վե­ցա­մյա դա­դա­րից հե­տո: Այդ ըն­թաց­քում ե­րգ­չու­հին հասց­րել է եր­կու տղա ու­նե­նալ, մեկ հիթ և մի քա­նի տե­սա­հո­լո­վակ: Հա­տուկ այս հար­ցազ­րույ­ցի հա­մար հրա­վիր­վել է նաև ե­րաժշ­տա­գետ Ա­լի­սա Քա­լան­թա­րյա­նը: Նա ա­ռա­ջինն է լսել Սի­րու­շոի նոր ալ­բո­մը:
Լուսանկարները՝

PAN photo - Վահան Ստեփանյան

Վարո Ռաֆայելյան

Արամ Կիրակոսյան

Ոճաբան՝ Արմեն Գալյան

Դիմահարդար՝ Ագա Քանքանյան

Վարսահարդար՝ Սեդ­րակ Ղամբարյան