Կյանքը Facebook-ից հետո. 10 իրական փոփոխություն

February 25, 2016

Նոր ծանոթություններ, կապեր և շփում ապահովող «պարապ վախտի խաղալիք»  սոցցանցերը  դարձել են իսկական թմրանյութ: Օգտատերերը հրապարակումներ են անում՝ լայքեր հավաքելու համար,  ժապավենի թարմացումներին հետևելն էլ դարձել է բնազդ: Չկաս սոցցանցում, ուրեմն` գոյություն չունես. դադարի ժամանակն է: Բլոգեր Ջոզեֆ Հինդին առանձնացրել է 10  դրական փոփոխություն` սոցցանցերում անցկացրած ժամանակը կրճատելուց հետո:
Գրադարան գրպանում. Լավագույն 6 մոբայլ ընթերցարանները


Երբ sms-նրին հաղթում են messenger-ները


Թվիթերյան հեղափոխությունն ընկերության համար հպարտություն է. @Րաֆֆի Գրիգորյան





Կբարձրանա ինքնագնահատականը
Վերջին հետազոտության համաձայն, սոցցանցերը վատ են ազդում օգտատերերի ինքնագնահատականի վրա: Երբ օգտատիրոջ գրառումը լայք չի ունենում, նրան սկսում է թվալ, որ շրջապատի աչքերում հիմար է ու տգեղ, հակառակ սեռի ներկայացուցիչները չեն գնահատում նրան: Իսկ ժապավենում հայտնվում են ավելի հաջողակ ու երջանիկ մարդիկ: Սա հուսահատության համար գերազանց միջավայր է: