Գրադարան գրպանում. Լավագույն 6 մոբայլ ընթերցարանները

Գրադարան գրպանում. Լավագույն 6 մոբայլ ընթերցարանները

21-րդ դարում գիրքը կարդալը հեշտ է: newmag-ը ներկայացնում է առցանց ընթերցանության ամենահարմար հավելվածները:

fab-share-f7ab99bd9a214d05e67a3958cea4f5d3

Bookmate ծառայության միջոցով կարելի է գիրքը սկսել ընթերցել վեբ տարբերակում, շարունակել iOS, Windows Phone կամ Android գաջեթով, այն էլ նույն տեղից: Վճարովի բաժանորդագրումից հետո օգտատերերը կարող են ընթերցել կես միլիոն գրքերից ցանկացածը: Bookmate-ում անվճար է հիմնականում դասական գրականությունը:
Գործում է նաև EPUB կամ fb2 ֆորմատով այլ աղբյուրներից գրքեր բեռնելու հնարավորություն: Bookmate-ը առաջարկում է կապել հաշիվը սոցցանցերին, որի միջոցով օգտատերը կգտնի ծառայությունից օգտվող իր ընկերներին և կիմանա` ինչ գրքեր են ընթեցում նրանք: Հավելվածն ունի նաև շտրիխ-կոդով որոնում` գրախանութում դուր եկած գիրքը կոդով կարելի է փնտրել Bookmate-ում: Հավելվածում մշակողները պատրաստվում են ավելացնել Spritz տեխնոլոգիան, որը ստեղծված է ընթերցման արագությունը բարձրացնելու համար:

Գրել կարծիք