Հայերն ընդդեմ Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ում. Արամ Ա-ն պահանջում է վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը

December 8, 2016

Սիսի կաթողիկոսական նստավայրը ներկայիս Թուրքիայի Ադանայի շրջանի Քոզան քաղաքում է: 1921-ին թուրքական կառավարությունը Մեծի Տանն Կիլիկիո Սահակ Բ Խապայան (1902-1939) կաթողիկոսին 48 ժամ էր տվել՝ հարկադրելով լքել կաթողիկոսական նստավայրը: Իր հետ վերցնելով կրոնական ու մշակութային գանձերը (ձեռագրեր, ծիսական սպասներ և այլն)` կաթողիկոսը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում, իսկ 1930-ից՝ Անթիլիասում:
Հենց Անթիլիասից Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը տեսաուղերձով հայտարարեց. «Մենք ցեղասպանից պահանջում ենք մեր իրավունքները: Եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների վերադարձը համարում ենք հրամայական և այս ուղղությամբ Սիսի կաթողիկոսարանի դատը առաջին և վճռական հանգրվանն է»: