Ամեն ինչ արևայրուքի մասին. օգտակարություն, վնասներ, մաշկի ծերացում և պաշտպանում

July 30, 2017

Անտանելի ու անհույս ամպամածությանը փոխարինելու եկած ամռանը զուգընթաց մենք անխնա տրվում ենք արևին: Յուրքանչյուրը արևի հետ հարաբերվում է տարբեր կերպ. մեկը թաքնվում է բոլոր հնարավոր ձևերով, մյուսն էլ ճիշտ հակառակը` վայրկյանը բաց չի թողնում արևայրուք ընդունելու համար: Շատերը, ովքեր ոչ մեկի ճամբարից էլ չեն, բայց մի տեսակ զգում են, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ ու պարզ չէ, փորձում են այդ երկու ծայրահեղությունների մեջ որևէ առողջ միտք փնտրել:

Ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ արևայրուքն օգտակար է


Արևայրուքի շատ երկրօագուներ արևային լոգանքը միայն մաշկի ոսկգույն երագի համար չէ, որ ընդունում են: Հասրակության մեջ մեխվել ու հիմնավորվել է այն կարծրատիպը, որ արևայրուքը շատ օգտակար է, ավելին, այն անհրաժեշտ է վիտամի D-ի սինթեզի համար: Այդ վիտամինը մեծ վաստակ ունի օրգանիզմում: Կարծիք կա, որյն ակտիվ պայքարում է դեպրեսսիայի դեմ, այսպես ասած, բնական հակադեպրեսանտ է: Ինչպես նաև մասնակցում է երջանկության հորմոնի արտադրությանը:
Վիտամին D-I պակասի հետ գիտնականները կապում են աֆեկտային ընկճախտը ( սեզոնային դեպրեսիա): Երկու տարի առաջ էլ Սինգապուրի հետազոտողները հայտնեցին, որ վիտամին D-ն կանանց օգնում է բուժվել կանդիդոզից` կաթնուկից: Դա յուրատեսակ հիվանդություն է, երբ կնոջ օրգանիզմում դրոժանման սնկեր են հայտնվում:
Այդ կենսարար վիտամինն իսկապես մաշկի մեջ սինթեզվում է արևի ուլտրամանուշակագւոյն ճառագայթներից: Բայց դրա համար պարտադիր չէ ժամերով խանձվել արևի տակ, կամ գնել մեկ տարվա աբոնեմենտ սոլյարիի համար: Եթե այնպիսի տարածաշրջանում եք ապրում, որտեղ արևն իրեն լավ է պահում, ուրեմն անհանգստանալու կարիք էլ չունեք: Ձեր օրգանիզմը ստանում է բավարարա քանակով ուլտրամանուշակագույն չափաբաժին ամենահասարակ զբոսանքների ժամանակ` արևային եղանակին իհարկե: Շատ սպիատակամաշկներին շաբաթը երեք անգամ 15 րոպե զբասանքը լրիվ բավարար է:
Ավելի հյուսիսում դա ոչ միշտ է հաջողվում, նույնիսկ ամռանը: Այդ երկրների բնակիչներին, հատկապես ավելի մուգ մաշկ ունեցողներին, միայն օգուտ կբերի արևի շողերի հետ մի փոքր ավելի երկար շփումը:  Ամեն դեպքում, արևի շողերի հետ շատ երկար կոնտակտը միայն վնասում է մաշկի ցանկացած գույն ունեցողներին:

Ի՞նչ ազդեցություն են ունենում արևի ճառագայթները


Արևի ճառագայթները երեք տեսակի են` տեսանելի սպակտրը, որն էլ հենց անվանում ենք արևի լույս, ուլտրամանուշակագուն և ինֆրակարմիր: Վերջինս հիմնականում տաքացնող ազդեցություն ունի` տաքացնում է մեզ: Ուլտրամանուշակագույնը պատասխանատու է լուսաքիմիական ազդեցության համար, հենց նրանից էլ մենք արևայրուք ենք ստանում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը, կախված ալիքի երկարությունից, բաժանվում է երեք սպեկտրի: Յուրաքանչյուր սպեկտր ունի իր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: C սպեկտրի ալիքն ունի 100-280 նանոմետր երկարություն: Այս ճառագայթները գրեթե չեն հասնում Երկրի մակերևույթ: Նրանց խժռում է օզոնային շերտը: Եվ դա շատ լավ է, քանի որ ամենաակտիվ դիապազոնն է: Դրա ներթափանցումը մաշկի մեջ կարող է քայքայիչ ազդեցույթուն ունենալ օրգանիզմի բջիջների վրա:
B սպեկտրի ճառագայթների երկարությունը 280-350 նանոմետր է: Այն կազմում է ամբողջ ճառագայթման 20 տոկոսը , որը հասնում է Երկրի մակերևույթ: Հենց ուլտրամանուշակագույն ճառագայթմանն ենք պարտական մաշկի գեղեցիկ գույնի համար ` ծովափին անմոռանալի հանգստից հետո: Բայց մի շտապեք: B սպակտրն իր մեջ ունի մուագեն հատկություն: Այն շատ ակտիվ կերպով ազդում է ԴՆԹ-ի բջիջների վրա և կարող  է անգամ քանդել դրա կառուցվածքը` ազոտական հիքով միացությունների քայքայումից մինչև ԴՆԹ-ի սպիտակուցների «ձուլում»:  Բջջի կիսվելու ժամանակ այդ փոփխությունները ժառանգում են դուստր բջիջները: Դրանք մնում են մեր մեջ և կարող են բերել գոնեմի լուրջ փոփոխությունների:

Այնպես որ երկար մտածեք արևի տակ ժամերով իրականությունից կտրվելուց առաջ:



A սպակտրի երկարությունը 320-400 նանոմետր է և կազմում է ճառագայթման 80 տոկոսը: Դրան շատ մեծ երկարության շնորհիվ, այդ ճառագայթները պարունակում են 1000 անգամ ավելի քիչ էներգիա, քան B  սպեկտրը, այդ պատճառով համարյա վնաս չեն հասցնում` չեն վառում:

Ի՞նչ է արևայրուքը


Եթե նանոմետրներն ու նուկլեոիդները ձեզ չտպավորեցին, ապա նմանատիպ փոփոխությունների քիմիական հետևանքները ձեզ հաստատ կստիպեն մտածել: Մաշկը մարմինը պաշտպանող վահանն է: Երբ այն բախվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներին, ամբողջ ուժն ու էներգիան ներդնում է ազդեցիկ արգելք ստեղծելու մեջ: Այդ պարագայում շատ բան կախված է էպիդերմիսի վերնաշերտից, այսպես ասած եղջերաթաղանթից: Կերատինոցիտ կոչվող կենդանի բջիջները, որոնք արտադրվում են էպիդերմիսի ներքին շերտերում, ժամանակ առ ժամանակ բարձրանում են մաշկի վերնաթաղանթ, այնտեղ մահանում են ու պնդանում:
Մեռած բջիջների բաղադրության մեջ եղած կերատինը մեզ պաշտպանում է շոգից ու ցրտից:

Էպիդերմիսը պարունակում է նաև, այսպես ասած, մասնագիտացված բջիջներ` մելանոցիտներ, որոնք արտադրում են մելանին կոչվող մուգ գույնի պիգմենտը, որն ինչ որ ժամանակ պաշտպանում է մաշկն այրվելուց: Այդքան երանելի բորնզագույն մաշկը, հանուն որի հուսահատված հանգստացողները օրերով պառկում են արևի տակ, մելանին պիգմենտի հակադարձ ռեակցիան է, երբ բախվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին:

Ճի՞շտ է, որ արևայրուքը ծերացնում է մաշկը


Արևի ճառագայթների տակ մեր մաշկի բնական կրկնապատկումը, նույնիսկ, չի մնում առանց հետևանքների: Մաշկի բրոնզագույնը մենք հաճախ ասոցացնում ենք լավ առողջության հետ, в բյութի ինդուստրիայում դա կոչվում է  glowing skin: Բայց մենք մոռանում ենք, որ ինչպես բնական ճանապարհով, այնպես էլ սոլյարիներում ստացած արևայրուքը միայն խորացնում է մաշկի ծերացման պրոցեսը:
Մաշկի, ժամանակից շուտ ծերացման, կամ, ինչպես ընդունված է ասել, ֆոտոծերացման համար պատասխանատու է ուլտրամանուշակագույն ճառագայթման  A  սպեկտրը:

Ժամանակի ընթացքում այս սպեկտրը վնասում է էլաստինի մանրաթելերը, և երբ դրանք վերջնականապես բանի պետք չեն լինում,  մաշկը սկսում է ձգվել, լխկել ու կախվել : Արևի ճառագայթները ազդում են նաև տարիքային պիգմենտացիայի վրա: Այն պիգմենտները ոչ միայն ավելի մուգ է դարձնում, այլև խաթարում է մելանինի սինթեզը, ինչի հետևանքով նոր լաքաներ են առաջանում, նույնիսկ այն դեպքում, երբ նախկինում դրանք վերացրել էիք կրեմի կամ լազերի միջոցով:
Քանի մենք երիտասարդ ենք և գեղեցիկ, այդ փոփոխությունները կարող են անցնել աննկատ, բայց տարիների ընթացքում դրանց հետևանքները սկսում են աչք ծակել: Ինչքան մեծանում ենք, այնքան մաշկի որակն ու ռեգեներացիան (բջիջների վերկանգնողական ֆունկցիան) ավելի ցածր մակարդակի են իջնում:

Կարո՞ղ են արևային լոգանքները քաղցկեղի պատճառ դառնալ


Իհարկե, քանի որ արևի ճառագայթները խթանում են տարատեսակ վնասակար բջիջների անկանոն աճին:

Ի՞նչն է ավելի անվտանգ` արևի ճառագայթները, թե սոլյարին


Խոշոր հաշվով արհեստական ոչինչ չի խրախուսվում: Միայն մի բան կարելի է հստակ ասել` շատ մեծ դեր ունի նաև օրգանիզմի դիմադրողականությունը: Իսկ ընդհանուր առմամաբ երկուսի չարաշահւոմն էլ վնասակար են:

Ի՞նչ է SPF-ը և ինչպե՞ս ընտրել պաշտպանողական միջոցներ


Արևից պաշտպանվել անհրաժեշտ է բոլորին: Հաճախ են բարձրաձայնում այն մասին, որ պետք չէ դուրս գալ փողոց, առանց SPF  օգտագործելու:  
SPF (sun protection factor)- հիմնական ցուցիչը, որի վրա անպայման պետք է ուշադրություն դարձնել արևից պաշտպանվելու միջոց ընտրելիս: Միջոցը պետք է օգտագործել 1 քառակուսի սանտիմետրի վրա քսելով 2 մգ: