Ամռան ամենասպասված սուպեր հերոսը վերադառնում է. «Սարդ մարդը: Վերադարձ տուն»

July 3, 2017

Ռեժիսոր` Ջոն Ուոթս
Դերերում` Թոմ Հոլանդ, Ռոբերտ Դաունի կրտսեր, Մարիսա Տոմեյ, Մայքլ Քիթոն
Ժանր` ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային
Տևողությունը` 145 րոպե
Տարիքը` 16+
Վրիժառուների հետ պատմական հանդիպումից հետո Փիթր Պարկերը վերադառնում է տուն և փորձում է ապրել սովորական կյանքով` իր մորաքույր Մեյի խնամքի տակ: Բայց հիմա Փիթերին հետևում է նաև մեկ ուրիշը . . . Թոնի Սթարքը տեսել է Սարդ մարդուն գործի մեջ և պարտավոր է նրա ուսուցիչը դառնալ: Երբ նոր չարագործը սպառնում է վերացնել այն ամենը ինչ հարազատ է Փիթերին, ժամանակն է գալիս բոլորին ապացուցել, թե ի՞նչ է իսկական սուպեր հերոսը: