Վերջին րոպեի հաղթանակներ. Հիշարժան 5 մարզական հանդիպում` անսպասելի վերջաբանով

February 11, 2017

Արժանի եւ անարժան հաղթանակները պատմության մեջ մտնում են հատկապես, երբ դրանք գրանցվում են խաղի վերջին վայրկյաններին: Անկախ նրանից` գեղեցիկ է ստացվել գոլը կամ նետումը, թե ոչ, դրանք դառնում են հիշարժան միայն իրենց կարեւորությամբ ու արդյունքով, երբ փոխում են խաղի վերջնահաշիվը:

Մայքլ Ջորդան vs «Յուտա Ջազ»


1998 թվականի Բասկետբոլի ազգային ասոցացիայի եզրափակիչը դիտում էր ամբողջ աշխարհը, քանի որ վճռորոշ խաղում առճակատվել էին այդ ժամանակ տոն տվող երկու ակումբները` «Չիկաբո Բուլզն» ու «Յուտա Ջազը»: Եզրափակիչի 6-րդ հանդիպման ավարտին Մայքլ Ջորդանի «Չիկագոն» պարտվում էր մեկ միավորի տարբերությամբ, սակայն եզրափակիչ ազդանշանից 5.2 վայրկյան առաջ Ջորդանը երկու միավորանոց նետում արեց, որը «ցլերի» համար չեմպիոնական դարձավ:  Ջորդանի հաղթական նետումով «Չիկագոն» վերջին 8 տարվա մեջ նվաճեց իր 6-րդ NBA-ի չեմպիոնական տիտղոսը:

Հայաստան-Չեռնոգորիա


Մունդիալ-2018-ի ընտրական փուլի` Հայաստան- Չեռնոգորիա խաղը հայկական սպորտի պատմություն մտավ բոլոր առումներով: Երեւանում Հայաստանի ընտրանին առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0-2 հաշվով` այն դեպքում, երբ հավաքականի ղեկին առաջին հանդիպումն անցկացնող Արթուր Պետրոսյանից երկրպագուներն այլ խաղ էին ակնկալում: Սակայն երկրորդ խաղակեսում մեր ընտրանին երկու գնդակ ուղարկեց Չեռնոգորիայի դարպասը: Ձեռնտու էր նաեւ ոչ-ոքին, բայց մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին վերջին վայրկյաններին` 92:56, Գեւորգ Ղազարյանը հեռվից ռմբահարեց մրցակցի դարպասն ու երեք տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը հաղթեց: Վերհիշեք պատմական քամբեքը:
http://www.youtube.com/watch?v=f_Wb7ZbAJe8

Անդրես Ինյեստա vs Նիդեռլանդներ


Ֆուտբոլի Աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչում հանդիպել էին Նիդեռլանդների եւ Իսպանիայի հավաքականները: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չէր եղել եւ թիմերը հաղթողին որոշելու համար խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ: Այնտեղ եւս զրոներ էին մինչեւ 116-րդ րոպեն: Լրացուցիչ ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Անդրես Ինյեստան գրավեց Նիդեռլանդների դարպասը եւ Իսպանիան դարձավ Աշխարհի չեմպիոն, ընդ որում`պատմության մեջ առաջի անգամ: Այդ գոլից եւ չեմպիոնությունից հետո սկսեց Իսպանիայի հավաքականի ամենածաղկուն ժամանակաշրջանը, որը շարունակվում է նաեւ այսօր:
http://www.youtube.com/watch?v=QwADqit3dBE

Արյեն Ռոբեն vs  «Բորուսիա» Դորտմունդ


2013 թվականի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մաքուր գերմանական էր. Մյունխենի «Բավարիան» ընդդեմ Դորտմունդի «Բորուսիային»: Թիմերը հասցրել էին մեկական գնդակ փոխանակել եւ 1-1 հաշիվ պահպանվում էր մինչեւ խաղի ավարտը: Թվում էր` չեմպիոնը որոշվելու է լրացուցիչ ժամանակում, բայց Արյեն Ռոբենն այլ բանի մասին էր մտածում: Դրանից առաջ մի քանի եզրափակիչներ ձախողած Ռոբենը վերջապես գլխավերեւում պահեց չեմպիոնական գավաթը:
http://www.youtube.com/watch?v=duGFYFVFXI8
 

Դերեկ Ֆիշեր vs «Սան Անտոնիո Սփըրզ»


2000-ականների սկզբի լավագույն բասկետբոլիստներից մեկը մարզաձեւի պատմության մեջ մտավ ոչ միայն իր կարճահասակությամբ ու տեխնիկապես հարուստ խաղով: 2004 թվականի NBA-ի արեւմտյան կոնֆերենացիայի կիսաեզրափակիչում հանդիպել էին ամենաստղային կազմեր ունեցող «Լոս Անջելես Լեյքերսն» ու «Սան Անտոնիո Սփըրզ»: «Լեյքերսը» պարտվում էր 72-73 հաշվով, եւ խաղի ավարտից 0.4 վայրկյան առաջ խաղահրապարակում գործող ամենակարճահասական Ֆիշերը աներեւակայելի նետում կատարեց: Դա նետում էր` դեպի մեծ եզրափակիչ, եւ դեպի հանդերձարան: Ֆիշերը, համենայն դեպս, այդպես արեց. հաղթական նետումից հետո այնքան էմոցիա էր հավաքվել նրա մեջ, որ նա խաղահրապարկից վազեց հանդերձարան ու միայն այնտեղ տոնեց հաղթանակը:
http://www.youtube.com/watch?v=NSnAvhvfniw

Բոնուս


«Մանչեսթեր Յունայթեդ» vs «Բավարիա»` 2-1 (1998/1999, ՉԼ եզրափակիչ)
«Յունայթեդը» 2 րոպեում 2 գնդակ խփեց եւ դարձավ չեմպիոն:
http://www.youtube.com/watch?v=1_vAoeBjniI
Գարեթ Բեյլ vs Բարսելոնա (2014, Իսպանիայի գավաթի եզրափակիչ)
Մադրիդի «Ռեալը» նվաճեց արքայական գավաթ
http://www.youtube.com/watch?v=11JPa0lkYOY
Սերխիո Ագուերո vs ՔՊՌ (2011/2012, Անգլիայի առաջնության վերջին տուր)
Այս գոլով Անգլիայի չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին» եւ եթե խաղն ավարտվեր ոչ-ոքի՝ չեմպիոն կդառնար «Մանչեսթեր Յունայթեդը»
http://www.youtube.com/watch?v=JfTWp5dKkDc